Կրեմլում հրաժարվել են ներկրված գինուց
Կրեմլից հայտարարել են, որ հրաժարվել են արտասահմանում ապրանքների գնումներից: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
«Պաշտոնական ընդունելությունների ժամանակ բոլոր մթերքները հայրենական արտադրության են»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոլպակովը:
Նա հայտարարել է, որ պաշտոնական ընդունելությունների ժամանակ բացի ավանդական օղուց իրենք հյուրասիրում են նաև Կրասնոդարում, Ղրիմում ու Ռուսաստանի այլ շրջաններում արտադրված գինի:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ նախորդ տարվա օգոստոսին Ռուսաստանը հայտարարեց ԵՄ երկրներից, Ավստրալիայից, Կանադայից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից բանջարեղենի, մրգի, սառեցված ձկան, կաթի, կաթնամթերքի ներկրման արգելքի մասին: Սա Ռուսաստանի պատասխանն էր իր դեմ կիրառված պատժամիջոցների: