Ադրբեջանցի դիվերսանտը հնարավոր է դիմի ԼՂՀ նախագահին՝ ներման խնդրանքով
Շահումյանի շրջանում ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական դիվերսիոն խմբի անդամ, ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովը առայժմ չի ցանկանում բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը: Այս մասին Արցախպրես-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի դիվերսանտի փաստաբան Էրիկ Բեգլարյանը:
Նա նշել է, որ Ասկերովը մինչև հունվարի 29-ը դեռ ժամանակ ունի որոշում կայացնելու համար:
«Դատավճռից հետո տեսակցել եմ պաշտպանյալիս, նա հայտնել է, որ չի ցանկանում վճիռը բողոքարկել, և ամենայն հավանականությամբ կօգտվի ԼՂՀ նախագահին ներման խնդրանքով դիմելու հնարավորությունից»,- ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2014 թ. դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակված դատավճռի համաձայն՝ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով՝ սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով։
Նախորդող հրապարակումներ՝
Դիվերսանտ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա. դատախազի մեղադրական ճառը
Դիվերսանտների գործով դատական նիստում որպես վկա ցուցմունքներ է տվել Հ. Ինջիղուլյանը
Ադրբեջանցի դիվերսանտները հաստատել են՝ իրեղեն ապացույց հանդիսացող զենքերն ու մյուս իրերն իրենցն են եղել
Ադրբեջանցի դիվերսանտը ժխտում է իր կապն ադրբեջանական հատուկ ծառայությունների կամ զինվորականների հետ
Դիվերսանտների դատ. «Մի հատ էլ տուն սարքենք տանք իրա՞նց» (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտ. Եթե այս անգամ չձերբակալվեի, հետագայում կրկին անցնելու էի սահմանը
Ադրբեջանցի մի դիվերսանտը մյուսից պահանջել է դատարանին պատմել ճշմարտությունը
Ադրբեջանցի դիվերսանտները վերցրել էին Մեխակ Ցականյանի մոտ եղած գումարը, որով նա դպրոցական հագուստ էր գնելու իր համար
«Ս.Ցականյանը գիտե՞ր, որ դուք ադրբեջանցիներ եք»... Ադրբեջանցի դիվերսանտների նոր ցուցմունքները
Ս. Օհանյան. Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկիր է
Ադրբեջանցի դիվերսանտի հակասական ցուցմունքները
Ադրբեջանցի դիվերսանտը մյուսի մասին. «Շատ կեղտոտ ու վատ անձնավորություն է, Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է»
Սմբատ Ցականյանի հայրը գոհ է դատավարության ընթացքից. ադրբեջանցի դիվերսանտների գործ
Լ. Ալավերդյան. Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտը ցուցմունք է տվել (լուսանկարներ)
Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան