Բացվել է «Մշակութային ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Մշակութային ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Միջոցառմանը ներկա Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնություններին աջակցելու համար, նկատելով, որ Երևանի քաղաքապետարանի և Արարատյան հայրապետական թեմի միջև ձևավորված համագործակցությունն իսկապես արդյունավետ է ու հաջողված:
Ճեմասրահում ցուցադրված խորհրդանշական 24 լուսանկարներում ներկայացված են Արևմտյան Հայաստանի խոնարհված սրբավայրերն ու կոթողները: Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և լուսանկարների հեղինակ Տաթև Մելքոնյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է ճեմասրահում, ծանոթացել ներկայացված լուսանկարներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում