Աուտիզմ. խորհուրդներ ծնողներին
Այն երեխաները, որոնք աուտիզմի զարգացման նախանշաններ ունեն, կարող են ձերբազատվել դրանցից, եթե նրանց ծնողները դիտեն որոշակի տեսադասընթացներ այն մասին, թե ինչպես աշխատեն իրենց երեխայի հետ: Այս մասին գրում է «Ֆոքս նյուզը»:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ծնողների երեխաները, որոնք որոշակի գիտելիքներ են ստացել երեխայի հետ աշխատելու համար, ավելի շփվող են, մարդամոտ, ավելի ակտիվ հասարակական պահվածք են դրսևորում՝ համեմատած այն ծնողների երեխաների հետ, որոնք չգիտեն՝ ինչպես զարգացնել երեխային:
Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ նման դասընթացները օգնում են ոչ թե կանխել աուտիզմի առաջացման վտանգը, այլ նվազեցնում են դրա ռիսկերը: Երեխայի հետ ամենօրյա շփումներում ծնողները պետք է ուշադիր լինեն, թե ինչպես են արձագանքում նրանք շրջապատին: Օրինակ, հետազոտողները խորհուրդ են տալիս գրավել երեխայի ուշադրությունը այն խաղալիքի վրա, որով երեխան հետաքրքրված չէ: Մասնագետները նշում են, որ այս պարագայում ծնողը պետք է պնդի, որպեսզի երեխայից արձագանք ստանա: Այս կերպ ծնողը միջամտում է երեխայի խաղին և ստիպում վերջինիս մտնել կոնտակտի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա