Իրանն ԱՄՆ դոլարով առևտուր չի անի
Իրանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը հայտնել է, որ այլ երկրների հետ Իրանն առևտուր է անում այնպիսի արժույթներով, ինչպիսին են չինական յուանը, եվրոն, թուրքական լիրան, ռուսական ռուբլին և հարավկորեական վոնը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Համաձայն աղբյուրի՝ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ այլևս ամերիկյան դոլարով արտաքին առևտուր չեն անելու: Հղում տալով իրանական «Թասնիմ» գործակալությանը՝ «Ռիա նովոստին» հայտնում է, որ Իրանի ԿԲ նախագահի տեղակալի խոսքերով, Իրանը հետամուտ է երկկողմ արժութային պայմանագրեր կնքել այն երկրների հետ, որոնց հետ առևտրային հարաբերությունների մեջ է: Ըստ աղբյուրի՝ իրանական ԿԲ նախագահի տեղակալը հայտնել է, որ նման համաձայնագրերի կնքման համար բանակցությունները շուտով կսկսվեն: