Կրկին ադրբեջանական դիվերսիա. «Հակառակորդի ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է»
ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել սահմանային դիրքերն ու բնակավայրերը:
Սահմանագծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել են դիվերսիոն գործողությունների փորձեր:
Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների և պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի դիվերսիոն խմբերի առաջխաղացումը շփման գծի տարբեր հատվածներում կասեցվել է, դիվերսիոն խմբերի անդամները, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել: Հակառակորդի կորուստների թիվը ճշտվում է:
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: ՀՀ զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով և այսուհետ ևս կձեռնարկեն իրավիճակին համարժեք գործողություններ:
«Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս պահին իրավիճակը կայուն է, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիովին վերահսկում են մարտական իրավիճակը»,- իր ֆեյսբուքյան էջում դիվերսիայի մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակումներ՝
ՀՀ ՊՆ.Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 86 անգամ
Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել. ՊՆ մամուլի խոսնակ
Վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն. նրան Բերդից կտեղափոխեն Երևան
Տավուշում հակառակորդի գնդակից վիրավորված զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է
«Հայկական կողմը երկու զոհ ունի՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումից»
Դիվերսիայի փորձ՝ Տավուշում, կորուստներ չունենք. Ա. Հովհաննիսյան
Դիվերսիայի փորձ՝ Քարվաճառի ուղղությամբ. Հայկական կողմից կա զոհ և վիրավոր. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան