
«Ռազմաբազայի շրջակայքում ապրող մարդիկ ցանկություն ունեն ապահովագրված լինել» (տեսանյութ)
«Ռազմաբազայի առկայության անհրաժեշտությունն իմ կարծիքով քննարկման առարկա չէ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:
Նրա խոսքերով ժողովուրդը, հատկապես ռազմաբազայի շրջակայքում ապրող մարդիկ ցանկություն ունեն ապահովագրված լինել նրանից, որ վաղը բազայից մեկը տանկով դուրս չգա ու ռմբակոծի ինչ-որ մի տարածք. «Հիմնական մտահոգությունը մարդկանց այն է, որ այդ պրոցեսը կանոնակարգվի և ազգաբնակչությունը ապահովագրվի»:
Նրա կարծիքով պետք է կանոնակարգվի ռուսական ռազմաբազայի զինվորների ելքն ու մուտքը:
Մարդկանց՝ ռազմաբազայի հանման պահանջմերի մասին Տ. Քոչարյանի մեկնաբանությունն առավել մանրամասն՝ տեսանյութում: