«Թուրքիան ԵՄ-ին չի աղաչի». Էրդողան
«Դուք պետք է ընդունեք Թուրքիային ԵՄ: Հիմա Թուրքիան հզոր երկիր է: Եթե դուք դեռ ակնկալում եք, որ Թուրքիան կաղաչի ձեզ ընդունել իրեն, սխալվում եք: Թուրքիան կմիանա Եվրամիությանը, եթե ընդունեն: Եթե ոչ, նա իր գծած ճանապարհով կգնա»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ջիբութիում իր գործընկերոջ հետ համատեղ տված ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է թուրքական «Թըդեյս Զամանը»:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Էրդողանն ընդգծել է, որ իրենք փորձում են Եվրոպային:
«Եվրոպան ունա՞կ է իսլամադավան բնակչություն ունեցող երկիր ընդունել իր կազմը: Դուք դե՞մ եք իսլամաֆոբիային, թե՞ ոչ»,- հայտարարել է նա:
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցությունը չընդունելով, ԵՄ-ն ապացուցում է միայն, որ այն քրիստոնեական «ակումբ» է: Նա նաև հավելել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-յի անդամ է, ինչպես նաև ներկա է եվրոպական այլ կառույցներում: Ըստ Էրդողանի՝ սա ցույց է տալիս, որ ԵՄ կազմում Թուրքիային չընդգրկելն այլ պատճառներ ունի:
Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Էրդողանը խիստ քննադատական ելույթ էր ունեցել ԵՄ հասցեին՝ խորհուրդ տալով իրենց «ժողովրդավարական դասերն» իրենց պահել: Դա հաջորդել էր ԵՄ կողմից Թուրքիայի՝ լրագրողների հանդեպ հետապնդումների քննադատությանը: