Ալ Աբադի. «Իսլամական պետության» դեմ պայքարում Իրանն Իրաքին անհատույց զենք է մատակարարել
«Իսլամական պետության» դեմ պայքարում նույնիսկ իրանցի մեկ զինվոր չի գտնվում Իրաքի տարածքում: Այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքի հաղորդմամբ՝ Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին:
Իրաքի վարչապետը, անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Իրանի ունեցած դերակատարությանը, մասնավորապես նշել է. «Իրանը այդ խմբավորման դեմ պայքարում չափազանց դրական դերակատարություն ունի:
«Իսլամական պետության» դեմ պայքարի սկզբնական փուլում Իրանն Իրաքին կենսական նշանակության օգնություն ցուցաբերեց՝ առանց գումար պահանջելու շտապ կարգով զենք մատակարարեց: Հնարավոր չէ ժխտել Իրանի ցուցաբերած օգնությանը փաստը, սակայն «Իսլամական պետության» դեմ պայքարում նույնիսկ իրանցի մեկ զինվոր չի գտնվում Իրաքի տարածքում»:
Նշենք, որ բացի Իրաքից՝ Իրանը ահաբեկիչների դեմ արդյունավետ պայքարելու համար ռազմական տեխնիկա է նվիրաբերել նաև Լիբանանին: