1 ոսկե և 1 բրոնզե մեդալ` Ալմաթիից
2015 թվականի հունվարի 23-ին Ալմաթի քաղաքի Բալուան Շոլակի անվան մարզամշակութային պալատում մեկնարկել է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից Ղազախստանի Հանրապետության նախագահ Ն. Նազարբաևի մրցանակների «Ա» դասի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում են 21 պետության շուրջ 200 մարզիկներ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Մրցումների առաջին իսկ օրը՝ հունվարի 24-ին, մեր մարզիկներից Տիգրան Կիրակոսյանը (Վանաձորի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աղասի Գալստյան), 52 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մրցակիցներին, գրավել է առաջին տեղն ու նվաճել ոսկե մեդալ:
Մրցումների երկրորդ օրը՝ հունվարի 25-ին, Աշոտ Դանիելյանը (ԼՂՀ սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Էռնեստ Միրզոյան), 82 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր գոտեմարտերում, զիջել է եզրափակչում և բավարարվել արծաթե մեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան