ԵԽԽՎ նախագահ. Հայաստանն ու Թուրքիան պետք է բանակցեն
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որը կտևի մինչև հունվարի 30-ը։ Նստաշրջանի մեկնարկին ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը հանդես եկավ մամուլի ասուլիսով։
ԵԽԽՎ նախագահը պատասխանեց նաև Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցի հարցին, այն մասին, որ ապրիլի 24-ին տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակումը և արդյո՞ք ԵԽԽՎ-ն կկատարի քայլեր, որոնք կօգնեն Թուրքիային՝ առերեսվելու սեփական պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, որն էլ կօնի 2 հարևան երկրների հաշտեցմանը։
ԵԽԽՎ նախագահն ասաց, որ, ցավոք, ԵԽ անդամ երկրների միջև առկա են ոչ թե մեկ, այլ բազում բարդ հակամարտություններ։
«Սակայն ես հույս ունեմ, որ երկու կողմից կլինեն քայլեր, որպեսզի գտնվի լուծում։ Խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որ կողմերը բանակցեն», -ասաց Անն Բրասյորը։