Արամ Ա-ն ցավակցություն է հայտնել Սաուդյան Արաբիայի թագավոր մահվան կապակցությամբ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդին նախկին թագավոր Աբդալլահ բեն Աբդել Ազիզի մահվան կապակցությամբ: Նամակում Նորին Սրբությունը բարձր է գնահատել նախկին թագավորի հայրենասիրական գործողությունները և միջկրոնական համագործակցության շրջանակում ցուցաբերած հատուկ հերաքրքրությունը:
Ինչպես հայտնում են Մեծ Տանն Կիլիկո կաթողիկոսությունից, Վեհափառ Հայրապետի ցավակցական նամակը հանձնվել է Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանին:
Հիշեցնենք, որ Աբդալլահը մահացել էր հունվարի 23-ին 90 տարեկանում: