Ադրբեջանի իշխանությունն արգելափակել է ԱՄՆ դեսպանատան շենքի կառուցումը
Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ` Բաքվում նոր դեսպանատան կառուցման մասին նախկինում ստորագրված պայմանագրից: Որոշումն ընդունվել է Վաշինգթոնի կողմից Ադրբեջանի 2013-ի նախագահական ընտրության արդյունքները քննադատելուց անմիջապես հետո: Այս մասին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է սեփական դիվանագիտական աղբյուրներից մեկը:
Ինչպես նշվում է նյութում, 2014-ի ապրիլ-մայիս ամիսներին Պետքարտուղարության հրապարակած զեկույցում ասվում է, որ Բաքվում ամերիկյան դեսպանատան ներկայիս շենքը ողբալի վիճակում է՝ չնայած դեսպանության հուսահատ ջանքերին: «Ադրբեջանի կառավարությունը բազմիցս արգելափակել է դեսպանատան քայլերը դեսպանության համար նախատեսված նոր համալիր ստանալու ուղղությամբ»,- ասվում է զեկույցում:
Ըստ գործակալության` ինչպես հաղորդել է նույն աղբյուրը, Ադրբեջանի 2013-ի նախագահական ընտրությունների ընթացքում կատարված խախտումների, ինչպես նաև քաղաքացիական իրավունքների բնագավառում խստացված օրենսդրության մասին ամերիկյան քննադատությունները զայրացրել են երկրի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը: «Չնայած Ադրբեջանը որոշակի առաջընթաց է գրանցել տնտեսական բնագավառում, այնուամենայնիվ, մնացյալ ոլորտներում առկա են լուրջ խնդիրներ, հատկապես` քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների հարցերում»,- նշված է փաստաթղթում:
Ինչպես գրում է «Թուրան»-ը, փաստաթղթում ընդգծվում է, որ ԱՄՆ-ի՝ Ադրբեջանի կառավարության պաշտոնատար անձանց հետ կառուցողական համագործակցության հաստատմանն ուղղված ջանքերն ընտրություններից հետո էլ ավելի են բարդացել նույնիսկ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում:
Նյութեր թեմայի շուրջ`
Հակաամերիկյան արշավն Ադրբեջանի իշխանությանը մասնատել է երկու ճամբարի. «Ազադլիգ»
Պետքարտուղարություն. ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել իր քաղաքացիների իրավունքները
Դեսպան Կազլարիչ. Ադրբեջանը պետք է ազատի քաղբանտարկյալներին և լուրջ բանակցություններ վարի Հայաստանի հետ
Միջազգային կառույցներն ու իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Ադրբեջանին
Ազատ մտածողն Ադրբեջանում կորցնում է ազատությունը. Թոմաս դե Վաալ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում