Էդվարդ Նալբանդյան. Թուրքիան չկարողացավ ձերբազատավել ներքին տաբուներից
«Թուրքական իշխանությունները վերջին հինգ-վեց տարում մեծ հնարավորություն ունեին օգտագործել պատմական առիթն ու վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, կյանքի կոչելու ժողովուրդների միջև մերձեցման գործընթացը: Ավաղ, իրենց ներքին տաբուներից չկարողանալով ձերբազատավել, շարունակեցին առիթը բաց չթողել ժխտելու Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի, Հայաստանի նկատմամբ, մեղմ ասած ոչ բարեկամական հայտարարություններ և գործողություններ անել, որն ավելի խորացրեց անվստահությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Հրանտ Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ Ա. Դավութօղլուի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերություններին նոր սկիզբ դնելու մասին:
Միաժամանակ նախարարը նշեց, թե հարց է առաջանում, ինչո՞ւ Դավութօղլուն կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ սպասում էին 2015 թվականին, որ նոր հայտարարություն անում Հ. Դինքի սպանության կապակցությամբ, ինչպե՞ս կարելի է բացատրել, որ ութ տարի շարունակ Թուրքիայի իշխանությունները չկարողացան բացահայտել Դինքի սպանության մեղավորներին:
«Հիմա հարգալից վերաբերմունքի մասին են խոսում: Այս նոր հայտարարության մեջ որևէ նոր բան չկա, դրանց պատասխանը տրվել է»,- ասաց Է. Նալբանդյանը: