ՀՀ ԱԳ նախարար. Ես նախընտրում եմ զանգ կախելը
Դիվանագիտական արձագանքը տարբեր դրսևորումներ ունի՝ հրապարակային հայտարարություններ, հեռախոսազրույցներ, աշխատանքային գործընթացներ, որոնք ոչ միշտ է պահանջում լուսաբանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ ԱԳՆ հասցեին հաճախ են հնչում քննադատություններ, որ ոչ միշտ է արձագանքում ադրբեջանական կողմի սադրանքներին:
«Նախարարությունն անում է բոլոր անհրաժեշտ գործողությունները: Նախարարությունը արձագանքում է տարբեր կերպ: Ոչ միշտ է, որ արձագանքը պետք է լինի հրապարակավ: Իհարկե, ոմանք անհրաժեշտ գործողություների տակ հասկանում են աջուձախ աղմուկ հանելը, ոմանք համապատասխան հետևողական աշխատանքներ տանելը: Եթե այստեղ խոսքը գնում է ճառ ասելու, թե զանգ կախելու մասին, ես նախընտրում եմ երկրորդը»,- ասաց նախարարը:
Է. Նալբանդյանը նշեց, որ հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկացրել են ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրախորհրդին, ՄԱԿ-ի տարբեր կառույցներին:
«Այս տարվա սկզբից առաջին արձագանքը եղել է հունվարի 3-ին, դրանից հետո մի քանի անգամ արձագանքները եղել են: ՀԱՊԿ-ը բազմանդամ կառույց է, համապատասախան հայտարարությունները պետք է համաձայնեցվեն»,- ասաց նա:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե այս փուլում, երբ հունվարից սկսած Հայաստանի սահմանին իրավիճակը լարված է, երբ Հայաստանը կանգնած է տնտեսական խնդիրների առաջ, շատ են հնչում տեսակետները, որ սա մեր արտաքին գերատեսչության քաղաքականության ձախողումն է. «Այս պայմաններում արդյոք չե՞ք պատրաստվում Դուք հրաժարական տալ», նախարարն ասաց. «Եթե ձեր լրատվամիջոցը պահանջի իմ հրաժարականը, ուրեմն ես այնքան պարզունակ կգտնվեմ, որ դա լուրջ կընդունեմ, Ձեզ ասեմ, որ Դուք միանգամայն սխալվում եք, իսկ հասարակության կարծիքը ես գիտեմ։ Թողեք հասարակությանը իր կարծիքն ունենա»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում