Նավթի համաշխարհային գները շարունակում են անկում ապրել
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, ինչի պատճառը հումքի ավելցուկն է: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»:
Ըստ աղբյուրի՝ նավթի համաշխարհային գները, Սաուդյան Արաբիայի նոր թագավորի՝ նավթի արտադրությունը նույն մակարդակի վրա թողնելու ֆոնի վրա բացասական դինամիկա են գրանցում: Համաձայն «Ռիա նովոստիի»՝ դա հաստատում է ներդրողների այն մտավախությունները, որ գլոբալ գերառաջարկը կպահպանվի «սև ոսկու» շուկայում: Սա ապացուցում են առևտրային տվյալները:
Ըստ «Ռիա նովոստիի» տվյալների՝ Բրենթ տեսկի նավթի գինը նվազել է 1,2 տոկոսով, և այժմ մեկ բարել արժե 48,25 ԱՄՆ դոլար:
«Ամեն ինչ հանգեցնում է նրան, որ Սաուդյան Արաբիան չի պատրաստվում փոխել իր քաղաքական ուղղությունը: Համաշխարհային շուկայում ուշադրությունը նախկինի պես կենտրոնացած է դրույքների վրա, որոնց պահանջարկը չի համապատասխանում»,- «Բլումբերգ» գործակալությանն է հայտնել Վերլուծաբան Օլե Հանսենը:
Նավթի գների նվազման վրա ազդում են նաև վիճակագրական այն տվյալները, համաձայն որոնց ԱՄՆ նավթի պաշարները նախորդ ամիս աճել են 7,4 տոկոսով՝ կազմելով 383,5 միլիոն բարել: Աղբյուրը նշում է, որ սկսած 1930 թվականից նման քանակ դեռ չի գրանցվել, և սա ռեկորդային արդյունք է: Բացի այդ, 16 տոկոսով ավելացել է նավթի արդյունահանումը՝ մեկ օրում 9,12 միլոն բարել նավթ: Սա, ըստ Ամերիկյան նավթային ինստիտուտի տվյալների, 1986 թվականից հետո ամենամեծ ցուցանիշն է: