ՈՒԵՖԱ-ի գործկոմը կքննարկի ղրիմյան ակումբների ֆինանսավորման հարցը
Այսօր ՈՒԵՖԱ-ի՝ Նիոնում գտնվող շտաբ-բնակարանում կսկսվի կազմակերպության գործկոմի նիստը: Այն կտևի երկու օր: Մի շարք հարցերի թվում կքննարկվի նաև ղրիմյան ֆուտբոլի ֆինանսավորման թեման:
ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ նիստի ընթացքում պետք է հստակեցվեն ղրիմյան ֆուտբոլի ֆինանսավորման ճշգրիտ ծավալները:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն դեկտեմբերի 4-ին ղրիմյան ակումբներին արգելել է հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում, իսկ Ռուսաստանի ֆուտբոլային միությունն իրավունք չունի որևէ մրցաշար կազմակերպել Ղրիմում: Հունվարի 23-ին ղրիմյան թիմերը պաշտոնապես հանվեցին ՌԴ առաջնությունից: Ենթադրվում է, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո կստեղծվի ղրիմյան ֆուտբոլային լիգա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում