Յուկիա Ամանո. Հույս ունենք, որ մինչև հունիս Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի
«Իրանի միջուկային խնդրի լուծման ճանապարհը բանակցություններն են»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Յուկիա Ամանոն:
ԱԷՄԳ-ի ղեկավարը, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Հույս ունեմ, որ մինչև հունվար Իրանի միջուկային խնդրի հարցում համաձայնություն ձեռք կբերվի: Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերվելիք ցանկացած համաձայնություն, մենք կողջունենք»:
Շարունակելով խոսքը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը հավելել է. «Մենք բանակցող կողմերի հետ մշտապես կապի մեջ ենք, անհրաժեշտության դեպքում մենք նրանց օգնություն կցուցաբերենք, սակայն մենք բանակցային գործընթացի մեջ ներգրավված չենք»:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Իրանի միջուկային խնդրի կարգավորման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան