Նաիրիտցիները կսպասեն մինչև փետրվարի 2-ը
Էներգետիկայի և բնական պաշարների նախարա Երվանդ Զախարյանը փետրվարի 2-ին հանդիպելու է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
Նշենք, որ այսօր նաիրիտցիները կրկին հավաքվել էին նախագահական նստավայրի մոտ՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելով իրենց պահանջը՝ մարել աշխատավարձի պարտքը: Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով գնացել են էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, որտեղ էլ նրանց ընդունել է նախարար Ե. Զախարյանը:
«Նախարարն ասաց, որ այս պահին պարտքի մարման ճանապարհներ կան: Հիմնականում այն գույքի վաճառքի մասին է խոսքը՝ քացախաթթվի արտադրամասի, որը հետագա վերագործարկման ժամանակ պետք չի գալու: Պայմանավորվեցինք, որ անկախ նրանից, թե վաճառքի գործընթացն ինչպես կընթանա, մարդկանց պետք է վճարել գոնե մեկ ամսվա աշխատավարձ: Նախարարն էլ ասաց, որ փետրվարի 2-ին կգա գործարան, որտեղ հավաքված կլինի ժողովուրդը ու աշխատավարձի մասին հայտարարություն ունի»,- ասաց Ա. Հարությունյանը:
Նա նշեց, որ մինչ այդ բողոքի ակցիաները կդադարեցնեն, իսկ արդեն նախարարի հայտարարությունից հետո պարզ կլինի՝ կշարունակեն, թե ոչ:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները մեկ տարուց ավելի կուտակված աշխատավարձի պարտք ունեն: Ամբողջ պարտքը կազմում է մոտ 15 միլիոն դոլար:
Նախորդող հրապաակումներ՝
Նաիրիտցիները շարունակելու են բողոքի ակցիաները
Նաիրիտցիներին կառավարության պատասխանը բացարձակապես չի բավարարել
Նաիրտցիների առաջիկա քայլերը կախված են լինելու նամակի պատասխանից
«Ոչ մի նոր բան». Նաիրիտցիները կրկին հանդիպեցին վարչապետին
«Մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին». Վարչապետ
Նաիրիտցիները վարչապետին նոր տեղեկատվություն են հայտնել
«Նաիրիտ»-ը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողի հետ
Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին
Նաիրիտցիներն այսօր էլ կփորձեն հանդիպել վարչապետին
Նաիրիտցիներն այլևս խոսքին չեն վստահում
Նաիրիտցիները կհավաքվեն՝ որոշելու անելիքները
Վարչապետը՝ «Նաիրիտի» ու նաիրտցիների խնդրի մասին
Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են