ՀՅԴ-ն շուտով կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ. «Ժողովուրդ»
ՀՅԴ ընդհանուր ժողովի շուրջ իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, երբ հայտնի դարձավ, որ մարդիկ սկսել են խմբերով լքել կուսակցության շարքերը, նորից սկսել են շրջանառվել տեղեկությունները, ըստ որոնց՝ ՀՅԴ-ն շուտով կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել, որ ՀՅԴ–ն Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ ակնարկել է, որ իրենց համար նախընտրելի տարբերակներից է, որ դաշնակցականներին տրվեն ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, գյուղատնտեսության նախարարի, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնները: