Ձեր ջանքերը խրախուսում են մեզ առաջ շարժվել մեր ընտրած ուղիով. ԼՂՀ արտգործնախարարի նամակը՝ Ուրուգվայի գործընկերոջը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նախօրեին նամակ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին։
ԼՂՀ ԱԳՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նամակում Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին Արցախի ժողովրդի ապագայի վերաբերյալ արտահայտած վճռական դիրքորոշման համար։
«Ձեր ջանքերը, որոնք նպատակաուղղված են՝ խաղաղություն և կայունություն բերելու մեր տարածաշրջան՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վրա, մեծապես ողջունելի են և խրախուսում են մեզ առաջ շարժվել մեր ընտրած ուղիով՝ ապրելու խաղաղության և անվտանգության մեջ, ազատ և ժողովրդավարական պետությունում», - նշված է նամակում։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը Ուրուգվայ 2011 թ. և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օմար Օռիկո Միրալդիի այցը ԼՂՀ 2012 թ. նշանակալիորեն նպաստել են երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը և հրավիրել իր ուրուգվայցի գործընկերոջն այցելել Արցախ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան