Անջելինա Ջոլին հոդված է գրել իրաքցի և սիրիացի փախստականների մասին
Դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին հոդված է գրել Իրաքի և Սիրիայի փախստականների մասին: Նա կոչ է արել Արևմուտքին ուշադրության դարձնել տներից զրկված իրաքցիների և սիրիացիների խնդիրների վրա: Հոդվածը հրապարակել է The New York Times-ը: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Նա գրել է, որ 2007 թ. հինգ անգամ եղել է Իրաքում, բայց երբեք այնտեղ չի տեսել այնքան տառապանք, որքան վերջին այցելության ժամանակ:
Հեղինակը հիշեցնում է, որ պատերազմի 4 տարվա ընթացքում Սիրիայի 23 միլիոն բնակիչ ստիպված լքել է իր տուն, իսկ Իրաքում ավելի քան 2 միլիոն մարդ փախել է «հակամարտության և ծայրահեղական խմբավորումների ահաբեկչության» պատճառով:
Ջոլին պատմել է, որ նա լսել է փախստականների պատմությունները, փորձել է նրանց մխիթարել, բայց նա չի կարողացել խոսել. «Այդ փախստականները դարձել էին աննկարագրելի դաժանության ականատեսներ»:
Նա նշել է, որ փախստականների խնդիրների լուծանը պետք է մեծ ուշադրության դարձվի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին