Զինված ուժերում բժշությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա. Արամ Ասատուրյան
Բանակի օրվա առթիվ, բարձր մասնագիտական գործունեության համար Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ, բժշկական ծառայության գնդապետ Արամ Ասատուրյանը պարգևատրվեց Մխիթար Հերացու մեդալով:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ՀՀ զինված ուժերում բժշությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա:
«23 տարիների ընթացքում մեծ առաջընթաց ենք ապրել: Այսօր մեր մասնագետները վերապատրաստվում են տարբեր երկրների առաջատար կլինիկաներում և Աստծուն փառք, կարողանում ենք մեր առջև դրված թե մասնագիտական, թե մարտական խնդիրները կատարել»,- ասաց Ա.Ասատուրյանը:
Նրա խոսքերով` մարտական պատրաստության պլանի համաձայն բոլոր ժամկետային զինծառայողները նույնպես անցնում են ռազմաբժշկության պատրաստվության դասընթացներ, ինչպես նաև անցկացվում են գործնական պարապմունքներ:
«Անհրաժեշտ առաջին բուժօգնության հիմունքներին բոլորն են տիրապետում: Կարծում եմ, որ մեր զինվորները հետագայում էլ կարող են իրենց ստացած գիտելիքները անհրաժեշտության դեպքում կիրառել»,- ընդգծեց Ա.Ասատուրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա