Երբ վիճակը կկայունանա, կվիրահատենք. Հոսպիտալի ղեկավար
«Զինվորի վիճակը բավականին ծանր է` հաշվի առնելով ստացած վիրավորումը, ինչպես նաև դրանից հետո կատարված վիրահատությունը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը` ներկայացնելով հունվարին 23-իՆ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից հերթական դիվերսիոն գործողությունների հետևանքով հրազենային ծանր վնասվածք ստացած Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի առողջական վիճակը:
Նրա խոսքերով` բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի վիճակը կայունացնեն և պատրաստեն ողնաշարի վիրահատության:
Ա.Ասատուրյանը նշեց, որ վնասվել է զինվորի լյարդը, որը առայժմ անկայուն վիճակում է: «Մենք հնարավոր բարդություններ կարող ենք ունենալ հետվիրահատական շրջանում, ուստի հիմա շատ ուշադիր ենք, որպեսզի այդ բարդությունները չզարգանան: Երբ վիճակը կկայունանա, կվիրահատենք: Պետք է կատարենք ողնաշարի ֆիքսացիա»,- ասաց Ա.Ասատուրյանը:
Նախորդող հրապարակում`
«Եթե վիճակը չի վատացել, դա արդեն կարելի է դրական համարել». հոսպիտալի պետը` Տավուշում վիրավորած զինվորի առողջական վիճակի մասին
Տավուշում վիրավորված զինվորի վիճակն անփոփոխ է
Վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն. նրան Բերդից կտեղափոխեն Երևան
Տավուշում հակառակորդի գնդակից վիրավորված զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է
«Հայկական կողմը երկու զոհ ունի՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումից»
Դիվերսիայի փորձ՝ Տավուշում, կորուստներ չունենք. Ա. Հովհաննիսյան
Դիվերսիայի փորձ՝ Քարվաճառի ուղղությամբ. Հայկական կողմից կա զոհ և վիրավոր. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա