ԻԻՀ ԱԳՆ. Իրանը չի ցանկանում միջուկային խնդրի հարցում ամեն գնով հասնել համաձայնության
«Իրանը չի ցանկանում միջուկային խնդրի հարցում ամեն գնով հասնել համաձայնության»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Մենք ցանկանում ենք միջուկային խնդրի հարցում որքան հնարավոր է շուտ հասնել համաձայնության, սակայն ոչ ամեն գնով: Թեև բանակցությունները չափազանց բարդ են, սակայն կողմերի միջև առկա տարաձայնությունները նվազել են և մենք դեռ բանակցությունների և երկխոսության կարիք ունենք»:
Շարունակելով խոսքը՝ Մարզիե Աֆխամը հավելել է. «Եթե հակառակ կողմը կամք և բարյացակամություն ցուցաբերի, ապա խնդրո առարկա հանդիսացող հարցերը կլուծվեն»:
ԻԻՀ ԱԳՆ մամլոս խոսնակը հավելել է, որ Իրանի միջուկային խնդրի կարգավորումից ոչ մի երկիր չի տուժի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում