«Դատարանի ստորին պալատը աղետալի սխալներ է թույլ տվել այս գործում». Ամալ Քլունի
Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում տեղի ունեցավ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի լսումները։ Մեծ Պալատում լսումների ավարտից հետո «Փաստինֆո»-ի թղթակիցի հարցերին է պատասխանել Հայաստանի կառավարությունը ներկայացնող Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի անդամ, միջազգային հայտնի փաստաբան Ամալ Քլունին:
Քլունին նշել է, որ առաջին հերթին իրենք դատարանում ցանկանում էին ներկայացնել, որ դատարանի ստորին պալատը աղետալի սխալներ է թույլ տվել այս գործում։ Ստորին պալատը եզրահանգել էր, որ ցեղասպանությունն անհայտ և անապացուցելի է՝ առանց օգտագործելու իր տրամադրության տակ առկա փաստահավաք գործիքներից որևէ մեկը:
Նրա խոսքով, իրենք առաջին հերթին դատարանից խնդրել են ճշգրտել ստորին պալատի կատարած սխալները և հույս ունեն, որ այդպես էլ կլինի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: