Պուտին «Ռուսաստանը պետք է ինքնուրույն ստեղծի տնտեսական աճի պայմաններ»
«Ռուսաստանը չպետք է սպասի, թե երբ կբարելավվի արտաքին կոնյուկտուրան: Անհրաժեշտ է ինքնուրույն ստեղծել տնտեսության աճի համար պայմաններ»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին գրում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
«Պետք չէ սպասել, թե երբ ինքն իրեն կբարելավվի իրավիճակը: Անհրաժեշտ է տնտեսական աճի ապահովման համար պայմաններ ձևավորել՝ դրա համար օգտագործելով բոլոր հնարավոր գործոնները: Ստեղծված պայմաններում անհրաժեշտ է գտնել առավել արդյունավետ, ոչ ստանդարտ որոշումներ այն խնդիրներին, որոնք տեղ են գտել Դաշնային խորհրդին արված ուղերձում և հրամանագրերում»,- ասել է Պուտինը հաշվապահական պալատի կոլեգիայի նիստում: