ՀՀ և ԼՂՀ քաղաքական ու ռազմական վերնախավն այցելել է Եռաբլուր
Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ ՀՀ և ԼՂՀ ողջ քաղաքական ու ռազմական վերնախավը՝ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի գլխավորությամբայցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմի և ադրբեջանական դիվերսիաների ժամանակ զոհվածներին:
Այցելել են նաև Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Արցախի պաշտպանության բանակի ղեկավար Մովսես Հակոբյանը, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ զինվորական ներկայացուցիչներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ: