Վ. Գասպարյան. Բանակն իմ ընտանիքն է
«Բանակն իմ ընտանիքն է: Ես իմ ամբողջ կենսագրության կեսը թողել եմ բանակում»,- Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օրը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Նա նշեց, որ ոսստիկանությունը այսօր ունի ուժեղ բանակ, իսկ բանակն էլ՝ ուժեղ ոստիկանություն:
Ինչ վերաբերում է սահմանային միջադեպերին, ՝ Վ. Գասպարյանն ասաց. «Ադրբեջանցիներ են, էլի»:
Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ ՀՀ և ԼՂՀ ողջ քաղաքական ու ռազմական վերնախավը՝ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմի և ադրբեջանական դիվերսիաների ժամանակ զոհվածներին: