Ոստիկանապետ. Ոչ մեկը Գյումրիի սպանության գործը չի թողնելու ինքնահոսի
ՀՀ Քննչական կոմիտեի քննչական խումբը Գյումրիում տեղի ունեցած սպանության գործով բազում վարկածներ է քննում: Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Նա խորհուրդ տվեց սպասել քննության ավարտին, պաշտոնական իրազեկումներին, այլ ոչ թե ենթադրություններ անել:
«Ենթադրություններն ազդում է ոչ միայն գործի, այլ մարդկանց հոգեբանության, մտածելակերպի վրա: Ո՞վ է ասում, որ քննությունը 15 րոպեն մեկ պետք է հաշվետու լինի ձեզ»,- ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ ենթադրությունները, երևակայությունները, ոչ հավաստի տեղեկություններ տարածելը ազդում է նաև ոստիկանության աշխատանքի վրա՝ ոստիկանությունը ստիպված է լինում գնալ այդ բոլորի հետքերով, արդյունքում սպառում է իր ուժերը:
Վ. Գասպարյանը նշեց, որ պատասխանատու մարմինները զբաղվում են իրենց գործով, ոչ մեկը այս գործը չի թողնելու ինքնահոսի:
Ինչ վերաբերում է Գյումրիում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներին և դրանից հետո քաղաքացիներին ոստիկանության կանչելու փաստին, ոստիկանապետն ասաց. «Շատ ճիշտ է արվում, որ Գյումրիի ցուցարարները կանչվում են ոստիկանություն: Կազմակերպիչները, ովքեր կազմակերպել էին ջարդը, մտքներով անցել էր, որ կարելի է ոստիկաններին քարերով ծեծել, խառնել իրար, պետք է գտնվեն ու պատժվեն»:
Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:
Նախորդող հրապարակումներ՝
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով 3 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ
Փոխոստիկանապետը՝ Գյումրու դեպքի մասին. Ռուս իրավապահների մոտ զգացել եմ հայ իրավապահներին օգնելու անկեղծ շահագրգռվածություն
Վալերի Պերմյակովին կուղարկեն հոգեբուժական փորձաքննության
ՀՀ քննչական կոմիտեն Վ.Պերմյակովի հարցաքննությունից տեսանյութ է ներկայացրել
«Իրավունք ունե՞ն ռուսական ռազմաբազայի զինծառայողները զինված օպերատիվ գործողություններ իրականացնել ՀՀ տարածքում». Նիկոլ Փաշինյան
«Արտաքին գործերի նախարարը չկա, ԱԱԾ-ն չի արձագանքում». Ալեքսանդր Արզումանյան
«Սահմանը հատելու մասով քրեական գործ չի հարուցվել». Զարուհի Փոստանջյան
«Նիստ անում եք՝ ասելու համար, որ նիստ եք անում». Նաիրա Զոհրաբյան
Որևէ սահմանախախտ նախևառաջ պետք է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնվեր. Խոսրով Հարությունյան
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայ և ռուս իրավապահները կարողանան լիարժեք քննություն իրականացնել»
ՌԴ և ՀՀ քննչական կոմիտեների ղեկավարները պայմանավորվել են Գյումրիի սպանության գործով հետաքննության շուրջ
Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին
ՌԴ քննչական կոմիտեի նախագահի հետ քննարկումների առանցքում Գյումրիի դեպքն է
ՌԴ քննչական կոմիտեի նախագահը Հայաստանում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան