Նախագահական նստավայրի մոտ է Երևանի ոստիկանապետը. «Իրավիճակը վերահսկվում է»
«Շրջանառության հարկի մասին օրենքի» փոփոխությունների դեմ բողոքող քաղաքացիներն այժմ հավաքվել են նախագահական նստավայրի մոտ: Նրանք ամբողջությամբ փակել էին Բաղրամյան փողոցը, սակայն ոստիկանների պահանջով փողոցի մի հատվածը բացեցին: Հավաքված են մեծ թվով ոստիկաններ: Այնտեղ է նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նա ասաց, որ եկել է ստուգել ծառայության ընթացքը. «Իմ գործառույթի շրջանակում պարտավոր եմ բոլոր տեղերում լինել: Եկել եմ ծառայություն ստուգելու: Ծառայողները շատ ճիշտ են կատարում: Ոստիկանները պատշաճ ապահովում են հասարակական կարգը: Իրավիճակը վերահսկվում է»:
Ակցիայի մասնակիցները բացականչում են իրենց պահանջը՝ օրենքի կասեցում:
«Մենք պահանջում ենք, որպեսզի մեր պահանջը հասնի նախագահական նստավայր ու լսենք արձագանքներ»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նախքան նախագահական նստավայր հասնելը, նրանք հավաքվել էին կառավարության մոտ, սակայն այնտեղ չստանալով իրենց պահանջի լուծումը, շարժվեցին դեպի նախագահական:
Հիշեցնենք, որ տոնավաճառի աշխատակիցների դժգոհություններից հետո նոյեմբերին ԱԺ նիստում կառավարության ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը հետաձգվեց մինչև փետրվարի 1-ը: Նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:
Բացի այդ, նոր օրենքով՝ փաստաթուղթը չներկայացնելու դեպքում անհատ ձեռներեցներն առաջին ագամ կտուգանվեն 20 հազար դրամով, այնուհետև` շրջանառության հարկի հինգ տոկոս չափով:
Տոնավաճառի աշխատակցիները պահանջում են, որպեսզի աշխատեն այնպես, ինչպես մինչ օրս, այսինքն՝ ոչ թե վճարեն եկամտի 1%-ը, այլ լինի հաստատագրված վճար։
Նախորդող հրապարակումներ՝
Ակցիայի մասնակիցները, նախքան նախագահական հասնելը, դիմեցին պատգամավորներին
Ակցիա՝ կառավարության մոտ. «Լինելու են մարդիկ, որ թողնելու, չլուդ գնալու են Հայաստանից»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները