Ակցիայի մասնակիցները, նախքան նախագահական հասնելը, դիմեցին պատգամավորներին
«Շրջանառության հարկի մասին օրենքի» փոփոխությունների դեմ բողոքողները շարժվում են նախագահական նստավայր: Նրանք Ազգային ժողովի դիմաց բարձրաձայնեցին իրենց բողոքը՝ պահանջելով խնդրի շուտափույթ լուծում, այն է՝ օրենքի կասեցում:
Նշենք, որ «Շրջանառության հարկի մասին օրենքի» փոփոխություններն ուժի մեջ են մտնելու փետրվարի 1-ից: Փոփոխությունների համաձայն՝ շրջանառության հարկը 3,5%-ից կնվազի մինչև 1%: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:
«Որպես ազգընտիր պատգամավորներ, արտահայտեք ձեր դիրքորոշումը, որպեսզի մեզ համար պարզ ու հասկանալի դառնա, թե ով ինչպես է մտածում, ով ինչքանով է շահագրգռված ժողովրդի շահերը պաշտպանելու գործում»,- ասաց ակցիայի մասնակիցներից Արտակ Խաչատրյանը:
Նախորդող հրապարակում՝
Ակցիա՝ կառավարության մոտ. «Լինելու են մարդիկ, որ թողնելու, չլուդ գնալու են Հայաստանից»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները