Ադրբեջանի պատմության դասագրքերից դուրս են մնում թալիշների հետ առնչություն ունեցող դրվագներն ու անունները
Ադրբեջանի միջնակարգ դպրոցների պատմության դասագրքում մեջբերել են այսպես կոչված Ադրբեջանի «ազգային խանությունների»` «Աթա յուրդու» (թարգմանաբար` «Պապերի հայրենիք») շարքի անվանումները` շրջանցելով «Թալիշի խանություն» անվանունը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Musavat.com կայքը:
Ինչպես նշված է նյութում, Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի միասնական թեկնածուն անցած նախագահական ընտրություններին, միաժամանակ պրոֆեսոր Ջամիլ Հասանլին քննադատել է այդ գրքի հեղինակին` Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Յագուբ Մահմուդլուին:
Հասանլին հայտարարել է, որ անհրաժեշտ է անպայմանորեն ավելացնել նաև «Թալիշի խանությունը»: Համացանցում ադրբեջանցի ազգայնականները աղմուկ են բարձրացրել` նրան մեղադրելով «անջատողականության միտումների» համար, իսկ օգտատերերի մի մասն էլ սատարել է նրան` նշելով, թե նման խանություն իրականում էլ եղել է: Հասանլիին դեմ եմ դուրս եկել այդ թվում ադրբեջանցի մի խումբ պատմաբաններ` հավաստիացնելով, թե «Թալիշի խանությունը» մտացածին երևույթ է:
Հիշեցնենք, որ թալիշները տարածաշրջանի իրանալեզու ցեղերից են, որոնք դավանում են իսլամի շիա ուղղությունը: Ադրբեջանի ղեկավարությունը երկրում ապրող էթնիկական խմբերի նկատմամբ վարում է ձուլման քաղաքականություն` կեղծելով նրանց իրական թվաքանակը մարդահամարի տվյալներում: Եթե 1993թ. թալիշները կազմում էին Ադրբեջանի բնակչության 3.3 տոկոսը, ապա 1999թ.` արդեն մինչև 1 տոկոս: Թալիշները 1993-ին Ադրբեջանի 7 շրջաններում հռչակում են Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետությունը, սակայն Ադրբեջանը չի ճանաչում նրանց ինքնավարությունը: Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս շարունակում են ոտնահարել թալիշ բնակչության իրավունքները, հետապնդում են թալիշ մտավորականներին` իրենց ազգային ինքնությունը բարձրաձայնելու համար:
Հարկ է հավելել նաև «Թալիշական ձայն»` Ադրբեջանում լույս տեսնող թերթի գլխավոր խմբագիր, ազգությամբ թալիշ Հիլալ Մամեդովի աղմկահարույց գործի ու դատավարության մասին, որին միջազգային հեղինակավոր կազմակերպությունները ճանաչել են քաղբանտարկյալ ու «խղճի բանտարկյալ»:
Նյութեր թեմայի շուրջ`
Ադրբեջանում թալիշներն իշխանամետ հեռուստաալիքի եթերում իրենց ուղղված վիրավորանքներից հետո բողոքի ալիք են բարձրացրել
Ադրբեջանի թալիշների խնդիրները քննարկելու նպատակով Հումմաթովը հրավիրվել է Եվրախորհուրդ
Ալլաքրամ Հումաթթով. Աստված չանի, որ պատերազմ լինի և հայերն ու թալիշները լինեն խրամատի տարբեր կողմերում (Տեսանյութ)
Իրանական կայք. Ադրբեջանում ապրող հազարավոր թալիշներ բռնությունների են ենթարկվում իշխանությունների կողմից
ԹԱԼԻՇՆԵՐ. ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՆՑԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
Ադրբեջանի մի խումբ թալիշներ գանգատվել են Եվրոպայի Խորհրդին