Կոնվերս Բանկը վերաբացում է Նոր Նորք մասնաճյուղը
Կոնվերս Բանկը 2015-ը սկսում է իր մասնաճյուղային ցանցի բերալավմամբ: Նոր Նորք մասնաճյուղի պաշտոնական վերաբացումը տեղի ունեցավ հունվարի 29-ին Գայի պողոտա 10/6 հասցեում: Մասնաճյուղը նախկինում գործում էր նույն պողոտայի 12/10 հասցեում: Այս մասին հայտնում են բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Կոնվերս Բանկի աշխատանքի կիզակետում հաճախորդների հարմարությունն է: Մեր մասնաճյուղային ցանցը անընդհատ ընդլայնվում է, իսկ եղած մասնաճյուղերը՝ պարտադիր պարբերաբար վերանորոգվում, ինչպես եղավ Նոր Նորք մասնաճյուղի պարագայում: Այս մասնաճյուղի վերաբացման շնորհիվ մեր հաճախորդներն առավել հարմարավետ պայմաններում կօգտվեն բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից», - նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
Գործադիր տնօրենը նշեց նաև, որ Նոր Նորք համայնքը մշտապես ստրատեգիկ մեծ նշանակություն է ունեցել Կոնվերս Բանկի մանրածախ բանկային ծառայությունների զարգացման համար: «Նոր Նորք»-ը 2015-ին վերաբացված առաջին մասնաճյուղն է: Երևանում գործում է Կոնվերս Բանկի 14, իսկ Հայաստանում՝ 34 մասնաճյուղ: