Հասարակություն 15:55 29/01/2015

«Թուրքական քարոզչամեքենան պատրաստ է թյուր մեկնաբանություններով որպես մեծ հաղթանակ ներկայացնել այդ գործով ցանկացած վճիռ»

Այսօր Կառավարության ընդունելությունների տանը սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նիստը հրավիրված է ընդլայնված կազմով. պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ հրավերն ընդունելու և պետական հանձնաժողովի նիստին անձամբ ներկա գտնվելու համար՝ չափազանց կարևորելով այսպիսի ձևաչափով նիստի անցկացումը, որը, նրա խոսքով, թույլ է տալիս միասին արդյունավետորեն քննարկել համազգային նշանակության խնդիրներն ու միասնական որոշումների հանգել:

Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ այս օրերին կայացել են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հանդիպումները միջոցառումների գլխավոր համակարգողի և պետական հանձնաժողովի այլ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքները: Նրանք շարունակելու են իրենց աշխատանքը նաև վաղը` քննարկելու համար ապրիլի 22-24-ի ծրագրերի համադրումն ու անելիքները:

Հանրապետության Նախագահն իր խոսքում անդրադարձել է մինչ այժմ պետական հանձնաժողովի կատարած աշխատանքներին և առաջիկա ծրագրերին, նիստի օրակարգի շրջանակներում քննարկման ներկայացվելիք կարևորագույն հարցերին: Հանձնաժողովի անդամներն ըստ այդմ կքննարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական համատեքստը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման հարցը, ոգեկոչման միջոցառումների, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման իրավական պահանջների թղթածրարի մշակման աշխատանքների մասին հարցերը: Նիստի ընթացքում տեղի կունենա նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի կայքէջի շնորհանդեսը:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ,
Ձե՛րդ Սրբություն Կաթողիկոս Ամենայն Հայոց,
Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Ձե՛րդ Ամենափայլություն Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք,
Գերաշնորհ և հոգեշնորհ հայրե՛ր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Նախ շնորհակալ եմ բոլորիդ` հրավերն ընդունելու և պետական հանձնաժողովի այս նիստին անձամբ ներկա գտնվելու համար: Հասկանում եմ, որ բոլոր ներկաների ժամանակացույցը գերծանրաբեռնված է, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում: Չափազանց կարևոր եմ համարում, որ այսպիսի արդյունավետ ձևաչափը թույլ է տալիս միասին քննարկել համազգային նշանակության խնդիրներն ու միասնական որոշումների հանգել:

Այս օրերին մենք տրամաբանական ավարտին ենք հասցնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները և մեկնարկ տալիս դրանց իրականացմանը:

Հենց նոր մենք բացեցինք ցեղասպանության օրերին մեր ժողովրդի կրած տառապանքների և, միևնույն ժամանակ, հերոսական հակադարձի խորհրդանիշ դարձած Կոմիտասի թանգարանը: Տարիներ առաջ հենց այս դահլիճում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում առաջարկեցինք, որ այդ հիմնադրամին պատկանող և Կոմիտասի պանթեոնում գտնվող նախկին մշակույթի տան լքված շենքը հատկացվի հենց այդ նպատակին: «Փյունիկ» հիմնադրամի և մեր հանձնաժողովի անդամ պարոն Գաբրիել Ջամբարջյանի ֆինանսավորմամբ, ճանաչված և սիրված ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով վերակառուցվեց և նոր ցուցադրական տարածքներով լրացվեց այդ շենքը: Մեր երիտասարդ, բայց բանիմաց թանգարանագետ Վարդան Կարապետյանի և իր թիմի մտահղացմամբ ձևավորվեց ցուցադրությունն ու սցենարը, և ահա այսօր մենք ուրախությամբ տեսնում ենք այդ ջանքերի արդյունքը: Բոլոր ներկաների անունից, մեր ողջ ժողովրդի անունից ուզում եմ շնորհակալություն ասել բոլորին, ովքեր մասնակցեցին այս ծրագրի իրականացմանը:

Շատ եմ կարևորում, որ այդ նոր շենքում հիմնադրում ենք հենց թանգարան-ինստիտուտ, որտեղ կոմիտասյան ժառանգությունը ոչ միայն կներկայացվի հանրությանը, այլև կարժանանա մշտական ու մանրակրկիտ գիտական ուշադրության:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօրվա նիստում նախատեսում ենք ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը: Անշուշտ, սա կարևորագույն մի փաստաթուղթ է, որը բացառիկ է թե՛ իր ձևով, թե՛ բովանդակությամբ: Առաջին անգամ մենք ընդունում ենք համազգային նշանակության մի փաստաթուղթ ոչ թե պետական որևէ կառույցի միջոցով, ոչ թե մեր ազգի ներկայացուցիչների առանձնացված հատվածներով, այլ ողջ հայ ժողովուրդը ներկայացնող բոլոր հիմնական կառույցների ներգրավմամբ:

Հռչակագրի վրա աշխատել և իրենց հավանությունն են տվել թե՛ Հայաստանի Հանրապետության պետական բոլոր մարմինները, թե՛ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բոլոր նվիրապետական աթոռներով, թե՛ սփյուռքի խոշորագույն հոգևոր, բարեգործական, կուսակցական, մշակութային և այլ կառույցները:

Մեզ շատ էին մեղադրում այն բանում, թե ինքներս էլ չգիտենք՝ ինչ ենք պահանջում աշխարհից և Թուրքիայից Հայոց ցեղասպանության հարցում: Արդյո՞ք ակնկալում ենք քաղաքական ճանաչումներ տարբեր պետությունների կողմից: Ի՞նչ սպասելիքներ ունենք Թուրքիայից: Ի՞նչ է մեր ուզածը և մեր պայքարի հիմքը: Ո՞ւր ենք քայլում, և ո՞րն է մեր պատգամը ապագա սերունդներին:

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա նիստին մասնակցելու հրավիրված մեր խմբագրական հանձնախմբի բոլոր անդամներին` կատարած հսկայական և հմուտ աշխատանքի համար, շնորհակալ եմ պետական հանձնաժողովի և տարածաշրջանային հանձնախմբերի անդամներին, ովքեր հարյուրավոր առաջարկություններ, լրացումներ և փոփոխություններ են բերել փաստաթղթի մշակման ընթացքում: Կարծում եմ, որ արդյունքում ստացվել է կուռ և համապարփակ մի տեքստ, որը կդառնա և՛ 100-րդ տարելիցի միջոցառումների գաղափարական հենքը, և՛ մեր հետագա գործողությունների ուղեցույցը:

Հանձնաժողովում հաստատվելուց հետո Հռչակագիրը կհրապարակվի 7 լեզուներով, նաև արևմտահայերեն: Այդպես այն հասու կլինի բոլոր հետաքրքրվողների համար: Խնդրում եմ հանձնաժողովի և տարածաշրջանային հանձնախմբերի բոլոր անդամներին, մեր դիվանագետներին, լրագրողներին, մանկավարժներին, 100-րդ տարելիցին անդրադարձ կատարող մեր բոլոր հայրենակիցներին՝ առաջնորդվել հենց այս տեքստով և դրանում պարունակվող դրույթներով` մեր ձայնն ավելի լսելի դարձնելու և մոտեցումների միասնականությունն ապահովելու նպատակով:

Սիրելի՛ գործընկերներ,

Այսօրվա մեր նիստը կնշանավորվի նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքներին մեր անդրադարձով: Ինչպես հիշում եք, անցյալ նիստի ժամանակ մենք ստեղծեցինք մի հանձնախումբ, որն աշխատում է այդ ուղղությամբ: Այսօր մենք կայցելենք թանգարան և ինքներս կտեսնենք աշխատանքների ընթացքը: Ավարտվել են շինարարական աշխատանքներն ինչպես բուն թանգարանում, այնպես էլ ողջ հուշահամալիրում: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում «Փյունիկ» հիմնադրամին և պարոն Գաբրիել Ջամբարջյանին, «ՎիվաՍել» ընկերությանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին և բարերարներ Մաքսիմ Հակոբյանին ու Արմեն Շահազիզյանին` հուշահամալիրի և թանգարանի վերակառուցումը ֆինանսավորելու համար, ճարտարապետ Սաշուր Քալաշյանին, շինարարների ողջ թիմին, նրանց աշխատանքը համակարգող իմ խորհրդական Ֆելիքս Փիրումյանին և, իհարկե, թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին՝ այդ ծանր աշխատանքը պատվով կատարելու համար:

Սիրելի՛ գործընկերներ,

Մեր միջոցառումների գլխավոր նպատակը միջազգային հանրության լայն զանգվածներին իրազեկ պահելն է, մեր պահանջատիրությունը լսելի դարձնելն է միջազգային քաղաքացիական հասարակությանը, պատմաբաններին և ցեղասպանագետներին, իրավաբաններին և քաղաքական գործիչներին, պետություններին:

Այսօր մենք ներկա ենք լինելու նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի մեկնարկին:

Կայքէջում, բացի մեր ընթացիկ միջոցառումների և ծրագրերի մասին տեղեկատվությունը, տեղադրվելու է նաև 100-րդ տարելիցի վերաբերյալ լրահոս-ամփոփում միջազգային և հայաստանյան մամուլի էջերից: Բայց այն նաև պարունակելու է մեկ այլ լրահոս` քաղված մեկ դար առաջ մամուլում տեղ գտած արձագանքներից: Այսինքն, մենք յուրաքանչյուր օր այդ կայքէջում տեսնելու ենք «նորություններ», որ մեկ դար առաջ հրապարակվում էին հայկական և միջազգային մամուլում: Կարծում եմ, դա օգտակար է լինելու կայքի նկատմամբ մշտական ուշադրություն պահպանելու առումով: Այն նաև նպաստավոր մեխանիզմ է դառնալու աշխարհասփյուռ հայկական դպրոցների համար:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այս նիստը մենք որոշեցինք անցկացնել ընդլայնված ձևաչափով: Հրավիրել ենք տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ:

Այս օրերին կայացել են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հանդիպումները միջոցառումների գլխավոր համակարգողի և պետական հանձնաժողովի այլ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքները: Նրանք շարունակելու են իրենց աշխատանքը նաև վաղը` քննարկելու համար ապրիլի 22-24-ի ծրագրերի համադրումն ու անելիքները:

Ես ողջունում եմ արտերկրից ժամանած մեր հանձնախմբերի ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնում նրանց անխոնջ ջանքերի ու բացառիկ ներդրման համար:

Երբ ծանոթացա հանձնախմբերի կողմից ծավալված աշխատանքի հաշվետվություններին, նրանց կազմած միջոցառումների ծրագրերին, արդեն կատարված աշխատանքին, առաջին հերթին նկատեցի այն հսկայական ուժը, որը մենք ունենք: Վստահ եմ, որ հակառակ բոլոր չարագույժների՝ 100-րդ տարելիցը դառնալու է ոչ թե մեր սփյուռքի և համայնքային կառույցների ինքնասպառման, այլ նոր վերելքի, նոր համախմբման, նոր սերնդի բարձր խոսքի շրջան:

Հատուկ ցանկանում եմ անդրադառնալ մեր այն հայրենակիցներին, ովքեր, արձագանքելով իմ կոչին, սիրով և պատրաստակամությամբ մասնակցություն բերեցին և շարունակում են բերել մեր ծրագրերին աջակցելու հարցում: Իհարկե, մենք համապատասխան միջոցներ նախատեսել ենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում: Սակայն ես շատ եմ կարևորում, որ այս ծրագիրը ֆինանսավորվի մեր ողջ ժողովրդի, մեր բոլոր համայնքների ջանքերով: Դա ինքնին լուրջ ուղերձ է:

Հարգելի՛ գործընկերներ,

100-րդ տարելիցի առանցքներից է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշումը՝ սրբադասելու Հայոց ցեղասպանության նահատակներին և մարտիրոսներին: Դա բարոյական և հոգևոր բացառիկ մի պահ է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ ուղղակիորեն առնչվում է գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքի:

Ես շատ եմ կարևորում, որ Սրբադասման արարողակարգի ժամանակ մենք հանդես գանք համազգային համախմբման և վերելքի դիրքերից: Կարևորում եմ, որ այդ խորհրդավոր ծեսին համախմբված կերպով հետևեն մեր քույրերն ու եղբայրները ողջ աշխարհում, որ ուղիղ հեռարձակմամբ կարողանան ականատեսն ու մասնակիցը դառնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք արարողությանը, նաև հետադարձ կապով տեսանելի լինեն Բաց խորանի մոտ ժողովված մեր հայրենակիցներին: Հիրավի, միավորող պետք է լինի ապրիլի 23-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 19.15-ին բոլոր հայկական և քրիստոնյա մի շարք այլ եկեղեցիներում զանգերի ղողանջը և գուժկանի 100 հարվածը, դրանից անմիջապես հետո հայտարարվելիք լռության րոպեն:

Մեր այսօրվա նիստին նախորդած օրերին կայացել և վաղը շարունակվելու է միջոցառումների գլխավոր համակարգողի գրասենյակի մանրակրկիտ աշխատանքը տարածաշրջանային հանձնախմբերի հետ: Խնդրում եմ ապահովել մեր բոլոր կառույցների լիարժեք փոխգործակցությունը` միջոցառումների անցկացման կատարյալ ներդաշնակության համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր անցյալ նիստի ժամանակ, Ձեզ հետ խորհրդակցելով, հրավերներ հղեցի մի շարք պետությունների և միջազգային կարևորագույն կառույցների առաջնորդների՝ մասնակցելու 100-րդ տարելիցի միջոցառումներին: Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ ստացվել են դրական պատասխաններ մի շարք պետություններից և կազմակերպություններից: Որոշ երկրներ հաստատել են իրենց ներկայությունը բարձր պետական պատվիրակությունների մակարդակով: Ոմանք նշել են, որ կարևորում են այդ օրն անցկացնել իրենց երկրների հայ համայնքի հետ: Ես խնդրում եմ և՛ պետական հանձնաժողովի անդամներին, և՛ տարածաշրջանային հանձնախմբերին` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ միասին ձեռնամուխ լինել այդ օրերին կայանալիք միջոցառումներին, ինչպես նաև մարտի վերջին անցկացվող միջազգային մեդիաֆորումին հնարավորինս լայն մասնակցություն ապահովելու ուղղությամբ: Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Թուրքիայում կայացված անհեռատես և ցինիկ որոշումը` խմբագրել սեփական պատմությունը` Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նշելու միջոցով: Ասում են, որ քաղաքականության մեջ բոլոր միջոցները հարմար են, բայց կարծում եմ՝ այդ հարցում պաշտոնական Անկարան վատ ծառայություն մատուցեց ինքն իրեն:

Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել և մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների և հանրության կողմից: Կարծում եմ, որ իմ պատասխանը և դրան հետևած միջազգային և հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը:

Այդ քայլը սին է, ինչպես և ժխտողականության բոլոր դրսևորումները: Ժխտողականությունը ոչ միայն քաղաքական թուլության և անլիարժեքության բարդույթների դրսևորում է, այլև իրավական կատեգորիա: Այն կապում է Թուրքիայի գործող իշխանությունները ցեղասպանության հանցագործությունը կատարած իրենց նախորդների հետ, դարձնում նրանց մեղսակից մարդկության դեմ այդ ծանրագույն հանցատեսակում: Եվ հենց դրանով էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ զբաղված Թուրքիայի Հանրապետությունը:

Ազգայնական հանցագործ, հենց Թուրքիայի արդարադատության կողմից ամենատարբեր մեղադրանքներով բազմիցս դատապարտված, բայց դրան զուգահեռ նաև ազգայնական կուսակցություն և կազմակերպություններ ներկայացնող Դողու Փերինչեքի գործը փորձում են դարձնել Հայոց ցեղասպանության հարցին դատարանի իրավական դիրքորոշման հարց:

Հայաստանի Հանրապետությունը ներգրավվել է գործի քննության մեջ որպես երրորդ կողմ, քանի որ ՄԻԵԴ Մեծ պալատը որոշում է կայացնելու ցեղասպանության ժխտողականությունը քրեականացրած շվեյցարական օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համադրելիության մասին: Մեզ համար դա կարևոր որոշում է, քանի որ վստահ ենք, որ ժխտողականությունը այդ հանցատեսակի կրկնության ամենահավանական նախաազդակն է: Այդուհանդերձ, չենք համարում, որ դա գործ է ցեղասպանության իրավական ճանաչման կամ ժխտման մասին: Մենք, լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, նման խնդրանքով չենք դիմել դատարան: Չենք էլ համարում, որ այդ հարցին տրվելիք ակնհայտ պատասխանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդդատության ոլորտի ներքո գտնվող խնդիր է: Մեզ հայտնի է, որ թուրքական քարոզչամեքենան պատրաստ է թյուր մեկնաբանություններով որպես մեծ հաղթանակ ներկայացնել այդ գործով ցանկացած վճիռ: Նրանք նույնիսկ չեն խորշել նիստին մասնակցելու համար բանտից ազատել կամ թույլատրել երկրից դուրս գալ իրենց իսկ դատարանների կողմից ազատազրկված Փերինչեքին:

Ցեղասպանության հետևանքների հաղթահարման մեր իրավական պահանջները ներկայացնելու հայեցակարգը` անհատական, համայնքային և պետական մակարդակներով, արտացոլվելու է այս հանձնաժողովի որոշմամբ ձևավորված և աշխատանքներն իրականացնող հայ իրավաբանների հանձնախմբի կողմից պատրաստվող համապարփակ թղթածրարում, որի նախապատրաստման ընթացքի մասին այսօր լսելու ենք հանձնախմբի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանի զեկույցը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօրվա մեր քննարկման առանցքային հարցերից է լինելու նաև առաջիկա տարվա միջոցառումների ծրագիրը: Միջոցառումները համակարգող կազմակերպական կոմիտեն կներկայացնի կատարած աշխատանքն ու անելիքները: Ըստ նրանց կողմից առաջարկված հայեցակարգի՝ միջոցառումները պայմանականորեն բաժանվելու են չորս հիմնական ուղղությունների, ոգեկոչման չորս առանցքների: Դրանք են.

1. Հիշողություն: Հիշողությունը մեր նահատակների, կորսված ժառանգության և այն վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ:

2. Երախտագիտություն: Երախտագիտություն այն անհատներին, կառույցներին, ժողովուրդներին և պետություններին, որոնք մեզ ձեռք մեկնեցին փորձության պահին: Մեկ մանուկ փրկած անհայտ մարդուց մինչև միջազգային ատյաններում մեր դատի համար պայքարող պետություններ մենք հիշելու ենք և մեծարենք նրանց, ովքեր, իրենց ժամանակից առաջ ընկնելով, մտածում էին մարդասիրական միջամտության կատեգորիաներով:

3. Միջազգային պայքար: Որպես վերապրած ժողովուրդ՝ մենք շարունակելու ենք մեր պարտքը կատարել մարդկության առջև` լինելով ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի կիզակետում: Քաղաքական, գիտական, տեղեկատվական, մշակութային և բոլոր այլ ոլորտներում մենք շարունակելու ենք գործել որպես «այլևս երբեք գաղափարախոսության առաջամարտիկ:

4. Վերածնունդ: Ոգեկոչելով մեր նահատակներին և մեծարելով հերոսներին՝ մենք նաև անդրադարձ ենք կատարելու ցեղասպանությունից հետո անցած մեկ դարի ընթացքում մեր ձեռքբերումներին և նվաճումներին: Մենք հպարտությամբ ենք արձանագրելու, որ մեզ բաժին ընկած փորձությունում ցուցաբերեցինք բացառիկ կամքի ուժ և վերածնունդ ապրեցինք, ինչպես ասում էր մեծն Պարույր Սևակը`

... Ելք ճարեցինք նոր Հարության:
Եվ ոչ որպես փյունիկ թռչուն,
Այլ ՀԱՅԻ պես…

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիդ այստեղ գտնվելու և Ձեր քրտնաջան աշխատանքի համար: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:16
Հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան և ամրապնդվեն ներկայիս մարտահրավերների պայմաններում. Սերգեյ Կոպիրկին
«Հայ ռուսական հարաբերություննների ապագան կորոշվի շատ խոր ավանդական բարեկամությամբ և համագործակցությամբ։ Այդ հարաբերությունները պետք է...
Աղբյուր` Panorama.am
17:02
Լիբանանում մահացած Նասրալլայի մարմինը դուրս է բերվել փլատակների տակից. Reuters
Բեյրութի հարավային արվարձաններում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհված լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարի մարմինը...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կուբանում տղամարդը նռնակով պայթեցրել է սիրելիին
Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկին քաղաքում տեղի բնակիչը մեքենայում նռնակ է պայթեցրել, որում եղել է սիրելիի հետ։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Ցավալի է, որ տիեզերական կարևորություն ունեցող այս իրադարձությանը խորանի հենց հետևում է Ամենայն Հայոց դավաճանն է. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի՝ Մայր Տաճարի Ավագ խորանն այլևս վերաօծված է սրբալույս Մյուռոնով։...
Աղբյուր` Panorama.am
14:36
Իրանի ԱԳՆ.Բեյրութի վրա հարձակման ժամանակ ՀՊ կորպուսի հրամանատարի տեղակալին է զոհվել
Իսրայելը պատասխան կտա Բեյրութում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատարի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Մասամբ խաղաղությունը» տարբերակ չէ. Բայրամով
«Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթացի են հասել ուղղակի բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման...
Աղբյուր` Panorama.am
13:30
Հայոց թագավորն ինքն է գնացել և Արարատ սրբազան լեռից ժայռաքարեր բերել Մայր Տաճարի հիմքերի համար. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է, «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է 301-303թթ.` Հայոց Սուրբ Տրդատ Մեծ Արքայի և Սուրբ Գրիգոր...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ադրբեջանի ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:40
Քոլեջի 16-ամյա սովորողին դանակահարել է համակուրսեցին
Սեպտեմբերի 27-ին Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում»։ Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ֆորմալ հրավերն ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշման մեջ. Արշակ արքեպիսկոպոսը՝ օծման արարողությանը իշխանություններին հրավիրելու մասին
«Մեր դիրքորոշումներն ինչպիսին եղել են՝ շարունակում են այդպիսին լինել, Ֆորմալ հարվերն ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշման մեջ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:01
ՀՀ ԱԳՆ-ից ամփոփել են Արարատ Միրզոյանի մասնակցությունը ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանին
Եզրափակվեց Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ. Գարեգին Երկորդ
«Նվիրական այս պահին մեր հոգում արձգանքում է մեծ մարգարեին՝ Աստվածատեր Մովսեսին ուղղված ամենակալ Տիրոջ խոսքը՝ սուրբ է այն տեղը, ուր կանգնած...
Աղբյուր` Panorama.am
10:56
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը օծում է Ավագ սուրբ սեղանը
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իրականացրեց Ավագ սուրբ սեղանի օծման սրաբազան արարողությունը, որի ընթացքում նախ ջրով և գինով լվացվեց...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իրանը հայտարարում է, որ «Հեզբոլլшհի» առաջնորդի մահը չի նշանակում դիմադրության ավարտ
Իսրայելի օդային հարվածների արդյունքում Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանությունը չի...
Աղբյուր` Panorama.am
10:10
Մեկնարկել է Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման արարողությունը. ՈւՂԻՂ
Էջմիածնի Մայր Տաճարում սկսվել է Վերաօծման արարողությունը։ Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշաւոմ է նաև Վարագա Սուրբ Խաչի տոնրը։ Տաճար է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Հրդեհ է բռնկվել Վաղարշապատ քաղաքում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհ  է բռնկվել Վաղարշապատ քաղաքում «Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:59-ին Արմավիրի...
Աղբյուր` Panorama.am
23:15
Փրկարարները հայտնաբերել են Գեղարքունիքում մոլորված քաղաքացուն
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 28-ին, ժամը 18:27-ին  ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Թայլանդացի ֆերմերը ստիպված է եղել սպանել անհետացման եզրին գտնվող 100 կոկորդիլոս
Թայլանդացի ֆերմերը ստիպված է եղել սպանել անհետացման եզրին գտնվող ավելի քան 100 կոկորդիլոս, որոնց կացարանի պարիսպւ վնասել էր փոթորիկը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
22:23
Ինչ ախտանշաններ ունի կորոնավիրուսի նոր տարբերակը. Վիրուսաբանն է ներկայացրել
«Կորոնավիրուսի նոր՝ XEC տարբերակի ախտանշանները նման են նախորդներին, բայց ավելի հաճախ կարող են առաջացնել կոկորդի ցավ և...
Աղբյուր` Panorama.am
21:41
Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Արամե մյուզիք հոլ» ակումբում․ Կան բերման ենթարկվածներ
Ձերբակալվել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցչի որդին
Աղբյուր` Panorama.am
21:07
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել:...
Աղբյուր` Panorama.am
21:05
Գուտերեշ. Բեյրութում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Բեյրութում «դրամատիկ էսկալացիայով»։ «Ռիա Նովոստի» գործակալության...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հրդեհ է բռնկվել դասասենյակում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 28-ին, ժամը 15:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցում գտնվող դպրոցի...
Աղբյուր` Panorama.am
19:37
«Իմնեմնիմի» պոդքասթի այսօրվա հյուրերն են Աստղ Գալեյանն ու Ռուբեն Մելիքյանը
 «Իմնեմնիմի» փոդքասթ 119-րդ թողարկումն այսօր ուղիղ եթերում կլինի ժամը 22.00-ին AntiFake TV յութուբյան ալիքում Այն...
Աղբյուր` Panorama.am
19:05
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Սիրելի արցախահայեր, արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մյուռոնօրհնության արարողության առիթով. «​Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Կաթողիկոսը դիմեց միջազգային հանրությանը՝ ազդու միջոցներ կիրառել գերեվարված հայորդիներին ազատ արձակելու համար
«Մեր երկիրն ու ժողովուրդը գտնվում են անվտանգային լրջագույն սպառնալիքների ու աղետալի աղետներից ու վշտագին կորուստներից վեր հառնումի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Թող նախկին նախագահները որոշեն, թե որտեղ է բաբախում իրենց սիրտը. Անդրանիկ Քոչարյան
«Այսօր այն օրն է, որ բոլորս էլ մեր հոգիների մեջ պիտի ինչ-որ բան փնտրենք ու գտնենք»,- լրագրողերին ասաց ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ես եկեղեցուն միշտ հարգանքով եմ վերաբերել. Ժաննա Անդրեասյան
«Ես հրավեր եմ ստացել և մասնակցում եմ Մյուռոնօրհնություն արարողությանը»,- լրագրողերին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մայր Աթոռում մեկնարկել է Մյուռոնի օրհնության կարգը. Ովքե՞ր են ներկա ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում այս պահին կատարվում է  Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ոչ մի սրացում էլ չկա. Գործարար Սամվել Կարապետյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
«Ինձ թվում է՝ ոչ մի սրացում չկա»,-Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրուցում հայտարարեց ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ
17:29 28/09/2024

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}