Լուկաշենկո «ԵՏՄ միասնական արժույթն իմ նախագահության օրոք չի լինի»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵՏՄ-ում միասնական արժույթ իր նախագահության ընթացքում չի լինի: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը: Համաձայն աղբյուրի՝ Մինսկում տված ասուլիսում Լուկաշենկոն ասել է.«Չեմ կարծում, թե դա լինի վաղը, և չեմ էլ կարծում, որ դա լինի իմ նախագահության օրոք»:
Միևնույն ժամանալ Բելառուսի նախագահն ընդգծել է, որ միասնական արժույթի հարցը քննարկվել է ԵՏՄ անդամների ղեկավարների միջև:
«Բայց միայն քննարկել ենք: Այդ հարցը մեր օրակարգում ընդգրկված չէ»,- հավելել է Լուկաշենկոն:
«Միասնական արժույթի մակարդակին հասնելու համար շատ հարցեր կան լուծելու, այդ թվում նաև այն հարցերը, որոնց լուծումները հետաձգվել են մինչև 2025 թվական»,- ասել է Բելառուսի նախագահը: