Առաջարկում են պատժել անկարգ հիվանդներին
Ռուսաստանում Առողջապահության նախարարության կից գործող հանրային խորհուրդն առաջարկում է օրենքի մակարդակով պատիժ սահմանել այն հիվանդների նկատմամբ, ովքեր պետությունից անվճար դեղ են ստանում, սակայն չեն հետևում բժշկի ցուցումներին ու դեղն ընդունում են սեփական հայեցողությամբ: «Մեդդեյլի.ռու»-ի հաղորդմամբ, մասնավորապես նման հիվանդները ստիպված կլինեն դեղի համար վճարել սեփական գրպանից: Ինչ-որ ժամանակ անց մասնագիտական հանձնաժողովը կարող է վերանայել որոշումը՝ քաղաքացու դիմումի հիման վրա:
Պաշտոնյաները հիշեցնում են, որ քաղաքացիների առողջության պահպանման վերաբերյալ օրենքը սահմանում է ոչ միայն իրավունքներ, այլև պարտավորություններ քաղաքացիների համար: Օրենքի հոդվածներից մեկն ընդգծում է, որ քաղաքացին պարտավոր է հոգալ իր առողջության մասին, իսկ բուժման ընթացքում գտնվող քաղաքացին պարտավոր է հետևել նշանակված ռեժիմին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա