ԵԽ գլխավոր քարտուղար. ԼՂ-ում ապրող քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն կոնվենցիայով
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և պատասխանեց խորհրդարանականների հարցերին։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
Ադրբեջանի պատգամավորը ԵԽԽՎ-ում հարց բարձրացրեց Լեռնային Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի վերաբերյալ՝ խնդրելով գլխավոր քարտուղարին աջակցել նրանց ազատ արձակմանը։
Գլխավոր քարտուղարը պատասխանեց, որ սա վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Գլխավոր քարտուղարը նշեց, որ Եվրոպայում մարդու իրավունքների և օրենքի գերակայության վերաբերյալ տարեկան զեկույցում անդրադարձել է այն խնդրին, որ ԵԽ-ն չի կարող տարածել իր գործիքները, պաշտպանել արժեքները սառեցված հակամարտությունների տարածքներում, «որոնք իրականում Եվրոպայում մարդու իրավունքների սև խոռոչներն են»։
«Մենք պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել և ինչպես կարող ենք ներդրում ունենալ, սակայն անդրադառնալ կոնկրետ դեպքերի՝ անհնար է, քանի որ, ինչպես արդեն ասացի, ինչ կարող ենք անել գործնական առումով այն է՝ պաշտպանել մարդու իրավունքները այս տարածքներում, որը հակամարտության պատճառով բավական զգայուն է։ Ես շարունակում եմ պնդել, որ անընդունելի է, որ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չի տարածվում այն տարածքների վրա, որտեղ առկա է սառած հակամարտություններ։ Բոլոր եվրոպացիները, այդ թվում Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում ապրող քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով»,-ասաց ԵԽ գլխավոր քարտուղարը։
Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանցի դիվերսանտները կբողոքարկեն ԼՂՀ առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռները
Ադրբեջանցի դիվերսանտը հնարավոր է դիմի ԼՂՀ նախագահին՝ ներման խնդրանքով
Դիվերսանտ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա. դատախազի մեղադրական ճառը
Դիվերսանտների գործով դատական նիստում որպես վկա ցուցմունքներ է տվել Հ. Ինջիղուլյանը
Ադրբեջանցի դիվերսանտները հաստատել են՝ իրեղեն ապացույց հանդիսացող զենքերն ու մյուս իրերն իրենցն են եղել
Ադրբեջանցի դիվերսանտը ժխտում է իր կապն ադրբեջանական հատուկ ծառայությունների կամ զինվորականների հետ
Դիվերսանտների դատ. «Մի հատ էլ տուն սարքենք տանք իրա՞նց» (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտ. Եթե այս անգամ չձերբակալվեի, հետագայում կրկին անցնելու էի սահմանը
Ադրբեջանցի մի դիվերսանտը մյուսից պահանջել է դատարանին պատմել ճշմարտությունը
Ադրբեջանցի դիվերսանտները վերցրել էին Մեխակ Ցականյանի մոտ եղած գումարը, որով նա դպրոցական հագուստ էր գնելու իր համար
«Ս.Ցականյանը գիտե՞ր, որ դուք ադրբեջանցիներ եք»... Ադրբեջանցի դիվերսանտների նոր ցուցմունքները
Ս. Օհանյան. Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկիր է
Ադրբեջանցի դիվերսանտի հակասական ցուցմունքները
Ադրբեջանցի դիվերսանտը մյուսի մասին. «Շատ կեղտոտ ու վատ անձնավորություն է, Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է»
Սմբատ Ցականյանի հայրը գոհ է դատավարության ընթացքից. ադրբեջանցի դիվերսանտների գործ
Լ. Ալավերդյան. Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտը ցուցմունք է տվել (լուսանկարներ)
Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը