Իսրայելի նախագահը ՄԱԿ-ին կոչ է արել հստակ սահմանել կարմիր գծերը
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ՄԱԿ Գլխավոր ասամբելայում, կարծես թե, անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է Horizon Weekly-ն, հղում կատարելով Haaretz թերթին, Իսրայելի նախագահը հունվարի 28-ին Գլխավոր ասամբելայում Հոլոքոստի հիշատակի օրվան նվիրված ելույթում ասել է, որ Իսրայելի` ցեղասպանության ու պատերազմական հանցագործությունների վերաբերյալ «ցինիկ» մեղադրանքները վնասում են համաշխարհային կազմակերպության` իրական խնդիրների դեմ պայքարին:
Ռիվլինը իր ելույթում հիշատակել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը` Թուրքիայի կողմից 1.5 մլն հայերի սպանությունը, որը դեռ Իսրայելի կողմից որպես ցեղասպանություն չի ճանաչվել: Իսրայելի նախագահը ՄԱԿ-ին կոչ է արել հստակ սահմանել կարմիր գծերը, որից այն կողմ պետք է միջամտություն կատարվի ցեղասպանությունը դադարեցնելու համար:
«Աբսուրդ է, երբ համեմատում են սիոնիզմը ռասիզմի հետ, որին մենք` որպես իսրայելցիներ, ենթարկվում ենք անընդհատ… ոչ միայն շփոթում են դաշնակիցը թշնամու հետ, այլև թուլացնում են կառույցի` ցեղասպանություն երևույթի դեմ պայքարելու արդյունավետությունը»,-ասել է Իսրայելի նախագահը:
Asbarez.com-ի փոխանցմամբ, իսրայելցի իրավապաշտպան և Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Յաարոն Վեյսն իրենց է տվել Ռիվլինի ելույթի եբրայերեն տարբերակը: Ելույթում նա մեջբերել է Ցեղասպանության վերաբերյալ Օսմանյան Պաղեստինում հրեա սպա Ավշալոմ Ֆեյնբերգտի խոսքը. «1915 թվականին` Հայոց ցեղասպանության օրերին, իմ ատամները մաշվում էին զայրույթից, թե ով է լինելու հաջորդը»:
Ռիվլինին ավելացրել է, որ դա գրվել է ուղիղ 100 տարի առաջ:
«Կասկածի և հերքման 100 տարի: Այդ տարիներին Իսրայելում, որտեղ ես ծնվել եմ, ոչ ոք չէր ժխտում կատարված սպանությունները: Երուսաղեմի բնակիչները` ծնողներս, տեսել են նրանց հազարավորներով գալիս: Երուսաղեմում նրանք ապաստան գտան, և իրենց ժառանգներն մինչև այսօր ապրում են այստեղ»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները