Կիսում եմ մտահոգությունը, որ ԿԲ որոշումը ճիշտ դեղամիջոցը չէ, որով կարելի է խուսափել ճգնաժամից. Մանասերյան
«Ես կիսում եմ այն մտահոգությունը, որ կենտրոնական բանկի որոշումը ճիշտ դեղամիջոցը չէ, որով կարելի է խուսափել ճգնաժամից»: Այս մասին այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյան` անդրադառանլով ՀՀ Կենտրոնական բանկի 2014 թ. տարեվերջյան որոշմանը, համաձայն որի` Հայաստանում գործող բանկերը մինչև 2017 թ. պետք է վեց անգամ մեծացնեն իրենց կապիտալի նվազագույն սահմանաչափը՝ 5 միլիարդ դրամից հասցնելով 30 միլիարդի:
Տնտեսագետի խոսքերով` իր համար այսօր կա երկու մտահոգություն՝ որքանով են արդյունավետ կառավարվում ռիսկերը, քանի որ կարող է միջին կամ փոքր բանկերի գործունեությունն ավելի ճկուն լինել: Երկրորդ խնդիրը և ավելի կարևորը, ըստ նրա, այն է, թե որքանով են ծառայում բանկերը իրական սեկտորին՝ տնտեսության զարգացմանը:
«Սա շատ կարևոր է, քանի որ բանկերի հիմնական գործառույթն է առաջին հերթին նպաստել տնտեսության զարգացմանը: Եթե սա չի իրականացվում, ապա ֆինանսական միջնորդի դերը դառնում է ինքնանպատակ»,- նշեց Թ.Մանասերյանը:
Հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ բանկերի խորոշացումը ֆինանսական դաշտում կբերի մրցակցության, տնտեսագետը պատասխանեց, որ կարելի է ենթադրել, որ որոշման հիմնական նպատակը ֆինանսական համակարգի կայունությունն ու կառավարելիությունն է, իսկ թե որքանով դա իրականություն կդառնան, ապա դա կախված է ոչ միայն ԿԲ-ից, այլև`ամբողջ տնտեսությունից:
Առաջին հերթին, ըստ նրա, պետք է ունենանք հստակ տվյալներ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի վերաբերյալ:
«Եթե այստեղ կառավարելի իրավիճակ չունենք և վերավաճառողները` խմիշխանները փորձեն գնաճ առաջացնել, ապա այստեղ ԿԲ-ն անզոր է: Առանց ՏՄՊՊՀ-ի, մյուս պետական կառույցների անհնար է գների կայուն մակարդակ ապահովել: Նույնը վերաբերում է ֆինանսական կայունությանը»,- ասաց Թ.Մանասերյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները