«Ես նստացույց եմ հայտարարում». առևտրականնեերը շարունակում են բողոքի ակցիան
Կառավարության մոտ հավաքված առևտրականներն այս պահին վանկարկում են «Կասեցում, կասեցում»:
Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Արտակ Խաչատրյանը հայտարարեց, որ մինչ օրենքի կասեցում ինքը նստացույց է հայտարարում և մոտացավ կառավարության աստիճաններին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին նստել այնտեղ:
Առևտրականները շարունակում են «կասեցում» վանկարկումները և պահանջում հանդիպում վարչապետի հետ: Ակցիայի մասնակիցներից շատերը հայտարարեցին, որ միանում են Արտակ Խաչատրյանի նստացույցին:
Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ ՓՄՁ ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի շրջանառության մեջ մտնելու դեմ:
Նախորդող հրապարակում՝
Կառավարությունում այսօր կհանդիպեն առևտրականների հետ
Ակցիա՝ կառավարության մոտ. «Լինելու են մարդիկ, որ թողնելու, չլուդ գնալու են Հայաստանից»
Ակցիայի մասնակիցները, նախքան նախագահական հասնելը, դիմեցին պատգամավորներին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում