Կարգապահական տույժեր` մի շարք դպրոցների տնօրեններին
Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, սովորողների հաճախումների և ուսումնառության կազմակերպման գործընթացում թերացումների համար ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամանով մի շարք հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառվել:
ԿԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ համաձայն հրամանների` «Խիստ նկատողություն» է կիրառվել Երևանի թիվ 43, Երևանի թիվ 46, Երևանի թիվ 127, Ալավերդու թիվ 5, Հրազդանի թիվ 13, Վաղարշապատի թիվ 2, Մարտունու, Արարատի, Արտաշատի, Սևանի, Բյուրեղավանի, Բերդի ավագ դպրոցների և "Օլիմպոս" կրթահամալիրի տնօրենների նկատմամբ:
Կարգապահական տույժ՝ «Նկատողություն» է կիրառվել Երևանի թիվ 103, Երևանի թիվ 115, Երևանի թիվ 16, Երևանի թիվ 105, Մասիսի թիվ 5, Վանաձորի թիվ 17, Վաղարշապատի թիվ 5, Գյումրու թիվ 1, Արթիկի թիվ 7, Իջևանի ավագ դպրոցների և Գյումրու մշակույթի վարժարանի տնօրենների նկատմամբ:
ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնասիրությունները շարունակվելու են նաև երկրորդ կիսամյակում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա