«Հռչակագիրը հստակեցրեց հարյուրամյա հանգրվանից հետո սպասվող գործողությունները և մոտեցումները»
Հռչակագիրը արդեն ոչ միայն ամրագրեց տարվա անելիքները, այլև հստակեցրեց հարյուրամյա հանգրվանից հետո սպասվող գործողությունները և մոտեցումները: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եվրոպական ինտեգրացիա ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը:
«Պատահական չէ, որ հռչակագրում առկա է նաև ապագա սերունդներին անդրադարձ: Սա մեզ տալիս է մտածելու տեղիք և փաստում, որ խնդիրը հարյուրամյա տարելիցով չի ավարտում և մենք դա դիտարկելու ենք այն ընդհանուր շարունակականության մեջ»,- նշեց Կարեն Բեքարյանը:
Բանախոսը հռչակագրում առանձնացրեց չորս հիմնական «հենասյուններ»:
«Դրանք են հիշողություն իր ողջ ծավալով, ելևէջներով հանդերձ: Մյուսը երեխտագիտությունն է: Դրա շրջանակը բավականին լայն է և դա ընդգծվեց և՛ հարապետության նախագահի և հանձնաժողվի նիստի ժամանակ հնչած ելույթներում: Այստեղ ընդգրկված են թե՛ Ցեղասպանությունը ճանաչած պետությունները, թե՛ միջազգային կառույցները, ինչպես նաև այն երկրները, ազգերը անհատները, ովքեր ունեցել են հնարավորություն, նույնիսկ սեփական կյանքը վտանգի ենթարկելով օգնության ձեռք մեկնել հայությանը: Երրորդ հիմնական էլեմտը դա միջազգային պայքարն է: Հայաստանի հանրապետությունն այսպիսի մակարդակով ու ձևաչափով հայտարարում է, որ որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ իր մեծագույն պարտավորությունն է զգում ցեղասպանությունների հետագա կարխարգելման գործում: Չորրորդ հիմնասյունը դա վերածնունդն է` այն ողջ անցած ուղով, որ անցնում է Հայաստանը, ԼՂՀ-ն այդ արհավիրքից հետո»,- մանրամասնեց Կարեն Բեքարյանը:
Բանախոսն առանձնահատուկ կերպով կարևորեց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված իրավական հարցը՝ անհատական, համայնքային և համազգային մակարդակներում, շեշտելով, որ դրա կյանքի կոչումը կլինի հարյուրամյա տարելիցի կարևորագույն ձեռքբերումներից մեկը:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի այսօրվա հայտարարությանը, թե պետք է Ցեղասպանության հարցը «պատմաբաններին թողնել», բանախոսը նշեց, որ պաշտոնական Անկարան կրկին երևան է բերում բազմիցս ծեծված շեշտադրումները:
«Դա ցույց է տալիս, որ արձագանք չունեն և հետևաբար, հին երգն է պտտվում»,- նշեց Կ.Բեքարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները