Էրդողան. «Մենք չենք պատրաստվում ինչ-որ մեկի պատվերով ճանաչել Ցեղասպանությունը»
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայյիբ Էրդողանը ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին: Հայաստանի և հայերի հետ հարաբերություններին վերաբերող հարցին պատասխանելիս նա նշել է. «Հայկական սփյուռքը ոչ մի կերպ չի հանդարտվում, նրանք անվերջ ինչ-որ բաներ են նախաձեռնում, այս հարցում Թուրքիայի հետ բանավեճի, նույնիսկ վեճի մեջ մտնել են ուզում: Մենք չենք կարող նման բան հանդուրժել: Մենք պարտավոր չենք ինչ-որ մեկի պատվերով ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը»:
Ըստ թուրքական «haberturk.com» լրատվականի` Էրդողանը կրկին բարձրաձայնել է ցեղասպանության խնդիրը պատմաբաններին թողնելու առաջարկը և պատրաստակամություն հայտնել` ընդունելու պատմաբանների ուսումնասիրության արդյունքները` ինչպիսին էլ որ դրանք լինեն:
«Մենք միանգամայն անկեղծ պատրաստ ենք նստել սեղանի շուրջ, բայց նրանք (հայերը- խմբ.) փախչում են և խնդրի հետ ոչ մի կապ չունեցող երկրների խորհրդարաններում օրենքներ են ընդունել տալիս»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում