Արմավիրում վստահ են, որ գործող քաղաքապետը կրկին առաջադրվելու է. «ՀԺ»
Արմավիր քաղաքում մարտի 15-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններում որպես հավանական թեկնածու շրջանառվում է երեք անուն՝ գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյան, ԱԺ հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդի Արտակ Գևորգյան, ինչպես նաև ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյան:
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ Արմավիրում վստահ են, որ Խլղաթյանը հաստատ է առաջադրվելու, չնայած՝ քաղաքապետն ինքը դեռ այդ մասին հրապարակավ չի հայտարարել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: