ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարներն քննարկել են սահմանային միջադեպերը
Այսօր կայացել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը: ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի շուրջ։
Հանդիպմանն անդրադարձ է արվել տարեսկզբից Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումներին և դրանց վերաբերյալ միջազգային արձագանքներին։
Նախարարներ Նալբանդյանն ու Միրզոյանը քննարկել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում