Այլևս՝ երբեք: Հիշողությունը՝ ցեղասպանությունները կանխելու ուղի

70 տարի առաջ՝ 1945 թվականի հունվարի 27-ին, Խորհրդային Կարմիր բանակի մարտիկներն ազատեցին լեհական Օսվենցիմ բնակավայրի մոտակայքում գտնվող նացիստական «Աուշվից-Բիրկենաու» համակենտրոնացման ճամբարում կենդանի մնացած սակավաթիվ բանտարկյալներին:

«Աուշվիցը» Երրորդ ռեյխի ամենախոշոր և ամենաերկար գործած համակենտրոնացման ճամբարն էր ու նաև՝ մահվան ճամբարը: Այստեղ նացիստական կառավարման տարիներին, տարբեր հաշվարկներով, սպանվել է մինչև 1.6 միլիոն մարդ, որոնցից 1.1 միլիոնը՝ հրեաներ են: Սա է պատճառը, որ «Աուշվիցը» դարձել է Հոլոքոստի՝ Ողջակիզման գլխավոր խորհրդանիշը, իսկ մահվան ճամբարի ազատագրման օրը՝ հունվարի 27-ը, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձևով սահմանվել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր:

Թեև Հայաստանը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ռազմական գործողությունների թատերաբեմ չի դարձել, և մեր երկրում չկա հրեական հոծ համայնք, այնուամենայնիվ, ինչպես Հայաստանի նախագահն է նշել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ուղերձում՝ «Հայ ժողովուրդն առավել քան հաղորդակից է հրեա ժողովրդի ցավին»:

Նման պնդման պատճառները մի քանիսն են: Նախ՝ Նացիստական Գերմանիայի օկուպացրած տարածքներում (Ավստրիա, Մերձբալթիկա, Բենիլյուքսի երկրներ, Ֆրանսիա, Բալկանյան երկրներ, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ռուսաստան և այլն) հարյուր հազարավոր հայեր են ապրել, որոնց մեծ մասն, ընդամենը 30 տարի առաջ հրաշքով փրկված լինելով Թուրքիայում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունից, փայլուն հասկանում էին՝ ինչ է իրականացվում հրեա ժողովրդի հանդեպ օկուպացված տարածքներում:
Բացի այդ, կես միլիոնից ավելի հայորդիներ Հիտլերյան Գերմանիայի դեմ մարտնչել են ինչպես Խորհրդային Կարմիր բանակի, այնպես էլ դաշնակիցների բանակների ու բոլոր երկրներում ծավալված ազատագրական-պարտիզանական շարժումների կազմում, և նրանցից շատերը մասնակցել են ինչպես Օսվենցիմի, այնպես էլ մյուս համակենտրոնացման ճամբարների ազատագրմանը, որոնց թիվն անցնում էր վեց տասնյակը:
Բնականաբար, հայերից շատերը ականատեսն են եղել նացիստական Գերմանիայի կազմակերպած և իրականացրած Ողջակիզմանը, իրենց ժառանգներին ու ողջ մարդկությանն են փոխանցել այդ զարհուրելի իրականության առանձին մանրամասներ: Իսկ շատ-շատերը, քաղաքացիական խիզախություն դրսևորելով և վտանգելով սեփական անվտանգությունը, հազարավոր հրեաների փրկել են նացիստական մարդասպան մեքենայի ճիրաններից: 

Նման հայորդիները քիչ չեն, և նրանց մասին հրեա ժողովուրդը ոչ միայն գիտի, այլև նրանց նկատմամբ իր գնահատանքն ու երախտագիտությունն է հայտնել:

1951 թվականին Իսրայելում ընդունված «Աղետի հիշատակի մասին» օրենքով հիմնվում է «Աշխարհի արդարակյացներ» կոչումը, որը շնորհվում է ոչ հրեական ծագմամբ այն անձանց, ովքեր Հոլոքոստի ժամանակ սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝ հրեաների են փրկել: Կոչումը կրողներին երբեմն անվանում են նաև «ժողովուրդների առաքյալներ»:

Ինչպես նշված է  Հոլոքոստի թանգարանի՝ «Յադ վա-Շեմի» պաշտոնական կայքում, այս պահի դրությամբ «Աշխարհի արդարակյացներ» կոչումը շնորհվել է 25271 հոգու: Նրանց մեծ մասը Լեհաստանի (6454 անձ), Նիդերլանդերի (5351), Ֆրանսիայի (3760), Ուկրաինայի (2472), Բելգիայի (1665) քաղաքացիներ են: Այսպիսի պատկերը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված երկրները գտնվել են նացիստական Գերմանիայի օկուպացիայի ներքո և հենց այս երկրների տարածքում են կազմակերպվել Երրորդ Ռեյխի նախաձեռնած ցեղասպան գործողությունները: Բնականաբար, հրեաներին փրկած անձանց թիվը քիչ չի եղել նաև նացիստական Գերմանիայի օկուպացրած և դաշնակից մյուս երկրներում:

Իսկ ահա այն երկրները, որոնք անմիջապես չեն գտնվել գերմանական օկուպացիայի ներքո, բավականին համեստ մասնակցություն են ունեցել հրեա ժողովրդին փրկելու գործում: Պետք է փաստել, որ այս առումով հայ ժողովուրդն առանձնանում է. «Յադ վա-Շեմի» տվյալներով՝ Հայաստանի ներկայացուցիչներին «ժողովուրդների առաքյալ» կոչում շնորհվել է  24 անգամ: Եվ սա այն դեպքում, որ Հայաստանը բավականին հեռու էր այն տարածքներից, որտեղ ծավալվում էր մարդկության պատմության ամենասարսափելի իրադարձություններից մեկը՝ Հոլոքոստը: Պատկերացնելու համար, թե ինչի մասին է խոսքը, կարելի է ընդամենը նշել, որ Շվեցարիայում, որը պատերազմի տարիներին, լինելով չեզոք երկիր, հյուրընկալում ու ապաստանում էր տասնյակ հազարավոր հրեաների, այդ կոչմանն արժանացել է 45 հոգի: Եվրոպական մյուս երկրները, որոնք գերմանական օկուպացիայի չեն ենթարկվել և չեն եղել հիտլերյան Գերմանիայի դաշնակիցը, ավելի համեստ ցուցանիշներ ունեն. Մեծ Բրիտանիայում կոչում կրողների թիվը 21-ն է, Շվեդիայում՝ 10-ը, իսկ Իռլանդիայում՝ 1-ը:

Համեմատության համար նշենք, որ այս կոչմանը Վրաստանից արժանացել է ընդամենը 1 հոգի, իսկ հետխորհրդային չօկուպացված մյուս երկրներում՝ Ադրբեջանում և միջինասիական հանրապետություններում՝ ոչ ոք:

Սա պատահական չէ: Հայերը Հոլոքոստի տարիներին չէին կարող անհաղորդ մնալ հրեա ժողովրդի ողբերգությանը՝ հիշողության մեջ ունենալով իրենց իսկ տանջանքներն Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության տարիներին հայությանը հրեա ժողովրդի ներկայացուցիչների պարզած օգնության բազմաթիվ ձեռքերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ինչպես նաև Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-րդ տարելիցը` Panorama.am-ը կներկայացնի շարք՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի կողքին կանգնած հրեաների և Հոլոքոստի տարիներին հայ նվիրյալների գործունեությանը, ինչպես նաև Հայաստանում հրեական համայնքի և Իսրայելում հայկական համայնքի առօրյային:

Արմեն Մինասյան, քաղաքագետ

(Լուսանկարում` 
Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Երևանում)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}