ԵՄ խորհուրդը կես տարով երկարաձգել է ՌԴ դեմ պատժամիջոցները
ԵՄ խորհուրդը՝ արտգործնախարարների մակարդակով, որոշում է ընդունել մինչև 2015 թվականի սեպտեմբերը Ռուսաստանի ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու մասին: Խոսքն այն անձանց մասին է, որոնք ԵՄ կարծիքով առնչություն ունեն Ուկրաինայի ինքնիշխանության խախտմանը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
ԵՄ խորհուրդը հանձնարարել է Եվրահանձնաժողովին և արտաքին քաղաքական գերատեսչությանը մեկ շաբաթվա ընթացքում առաջարկություններ պատրաստել պատժամիջոցների ենթակա ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկերը մեծացնելու վերաբերյալ: Որոշումը պետք է ընդունվի փետրվարի 9-ին: Խոսքը ԵՄ երկրներում բանկային ակտիվների սառեցման մասին է: Ներկայումս ԵՄ սև ցուցակներում ՌԴ 132 ֆիզիկական և 28 իրավաբանական անձ կա: