Սուրբ Սարգսի տոնը` երիտասարդների օրհնության օր
Ամեն տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Առաջավորաց պահքի շաբաթ օրը նշում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տարիներ առաջ Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է իբրև երիտասարդների օրհնության օր:
Տոնի առիթով հունվարի 31-ին սրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, և բոլոր եկեղեցիներում կկատարվի երիտասարդների օրհնության հատուկ կարգ: