ԱՄՆ Սենատի բանկային կոմիտեն վավերացրել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին նախագիծը
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու դեպքում վետո կդնի»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Ջեն Պսակին:
Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, լրագրողների հետ անդիպման ժամանակ, անդրադառնալով Սենատի բանկային կոմիտեում Իրանի նկտամամբ պաշտժամիջոցներ կիրառելու մասին օրինագծի վավերացմանը, նշել է. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ակնարկել է, որ վետո կդնի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին օրենքի վրա»:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի Սենատի բանկային կոմիտեն նախօրեին վավերացրել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին նախագիծը, համաձայն որի՝ եթե «5+1 խմբի» հետ Իրանի բանակցությունները մինչև 2015 թվականի հունիսի վերջն արդյունքի չհասնեն, ապա Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները կխստացվեն:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Իրանի միջուկային խնդրի կարգավորման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում